Անգլո-զանզիբարյան պատերազմ
| Անգլո-զանզիբարյան պատերազմ | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սուլթանական պալատի ավերակները |
|||||||||
|
|||||||||
| Հակառակորդներ | |||||||||
| Հրամանատարներ | |||||||||
| Կողմերի ուժեր | |||||||||
|
|||||||||
| Ռազմական կորուստներ | |||||||||
| 1 վիրավոր | մոտ 570 մարդ, «Գլազգո» սուլթանական առագաստանավը, հրետանին, 2 բարկաս, մի քանի հարյուր ստրուկ |
||||||||
Անգլո-զանզիբարյան պատերազմ, տեղի է ունեցել 1896 թվականի օգոստոսի 27-ին Բրիտանիայի և Զանզիբարի սուլթանության միջև։ Տևել է 38 րոպե և համաձայն Գինեսի ռեկորդների գրքի համարվում է պատմության մեջ ամենակարճ պատերազմը։
Նախադրյալներ [խմբագրել]
19-րդ դարի վերջին Զանզիբարը Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ էր։ Պատերազմն սկսվեց Բրիտանիայի ղեկավարության հետ համագործակցող Զանզիբարի սուլթան Համադ իբն Տուվայնիի մահվանից հետո։ Նրա զարմիկ Հալիդ իբն Բարգաշը գերմանացիների օգնությամբ պետական հեղաշրջում իրականացրեց և գրավեց գահը։ Բրիտանացիները Հալիդ իբն Բարգաշից պահանջեցին հրաժարվել գահից ի օգուտ իրենց աջակցող թեկնածու Համուդ բին Մուհամեդի։ Հալիդ իբն Բարգաշը հրաժարվեց և կարճ ժամանակում 2800 հոգանոց զորք հավաքեց, պալատի նկուղներից հանեց բրոնզե, 200 տարի չկրակած թնդանոթը։
Մարտական գործողությունները [խմբագրել]
1896 թվականի օգոստոսի 27-ին Մեծ Բրիտանիան վերջնագիր հայտարարեց, որը ավարտվում էր ժամը 9:00-ին և համաձայն որի զանզիբարցիները պետք է զենքը վայր դնեին և իջեցնեին դրոշը։
Զանզիբարցիները իրենց միակ թնդանոթով զինված «Գլազգո» առագաստանավը դուրս բերեցի մարտի բրիտանական հինգ նավերի դեմ։ Նշված ժամին բրիտանական զինուժը սկսեց հրաձգությունը։ Հինգ րոպե անց «Գլազգոն» պատասխանեց և նույն րոպեին ջրասույզ արվեց։ Մինչև խորտակվելը զանզիբարյան նավը անընդհատ կրակում էր։ Կես ժամվա գնդակոծությունից հետո ափամերձ կառույցները հիմնահատակ ավերվել էին և դադարել էր պատասխան կրակը, բայց քանի որ դրոշակը չէր իջեցված բրիտանացիները շարունակեցին գնդակոծությունը։ 15 րոպե անց դրոշակաձողը ջարդվեց և դրոշը այլևս չէր երևում։ Ադմիրալ Ռոուլինգսը դա համարեց հանձնվելու նշան և հրամայեց դադարեցնել կրակոցները։ Սուլթանը հրամայեց իր զորքին լքել մարտի դաշտը, իսկ ինքը պաշտպանություն խնդրեց գերմանական դեսպանատանը։
Պատերազմից հետո նախկին սուլթանը մինչև 1916 թվականը ապրում էր Դար-էս-Սալամում, մինչև նրան ձերբակալեցին անգլիացիները։ Մահացել է 1927 թվականին Մոմբասայում (Քենիա) ։
Գրականություն [խմբագրել]
- Hernon, Ian (2000), The Savage Empire: Forgotten Wars of the 19th Century, Stroud, Gloucestershire: Sutton Publishing, ISBN 0-7509-2480-2. (անգ.)