Անաստասիա Դեմուրճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստասիա Դեմուրճյան
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվհունիսի 13, 2004(2004-06-13) (19 տարեկան)
ԾննդավայրՌուսաստան
Քաշային կարգ1-ին միջին (մինչև 70 կգ)
Սիրողական կարիերա
Մարտերի թիվ5
Հաղթանակների թիվ3
Պարտությունների թիվ2

Անաստասիա Սերգեյի Դեմուրճյան (ռուս.՝ Анастасия Сергеевна Демурчян, հունիսի 13, 2004(2004-06-13), Ռուսաստան), հայազգի ռուսաստանցի սիրողական կին բռնցքամարտիկ, որը հանդես է գալիս առաջին միջին քաշային կարգում։ Ռուսաստանի սպորտի վարպետ (2022)[1], բռնցքամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ, սիրողական բռնցքամարտի կանանց աշխարհի չեմպիոն (2023), Ռուսաստանի չեմպիոն (2022)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստասիա Դեմուրճյանը ծնվել է 2004 թվականի հունիսի 13-ին։ Ապրում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքում։

2022 թվականի հոկտեմբերին Կրասնոդարում կայացած Ռուսաստանի կանանց առաջնությունում մինչև 70 կգ քաշային կարգում նա դարձել է Ռուսաստանի չեմպիոն[2]՝ եզրափակչում հաղթելով փորձառու Դարիմա Սանդակովային[3]։

2023 թվականի մարտին Անաստասիան ելույթ է ունեցել Նյու Դելիում (Հնդկաստան) կայացած կանանց աշխարհի առաջնությունում։ Կիսաեզրափակիչում նա միավորներով (5:0) հաղթել է չինուհի Ճոու Պանին[4][5], իսկ եզրափակիչում՝ երեք ռաունդում նույնպես միավորներով (5:0) ավստրալուհի Քեյ Սքոթին[6]։ Նա հաղթանակը տոնել է Ռուսաստանի դրոշով[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Приказ «О присвоении спортивного звания „Мастер спорта России"» от 29.11.2022 г. № 174-нг». msrfinfo.ru. Վերցված է 2023 թ․ մարտի 24-ին.
  2. «Результаты чемпионата России среди женщин» (rus). AllBoxing.Ru. 2022 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Страсти в Краснодаре. Анализируем чемпионат России среди женщин» (rus). Сайт «Федерации бокса России». 2022 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Пен Жу - Анастасия Демурчян. Полуфинал в весовой категории до 70 кг (видео). Чемпионат мира. Женщины. Бокс» (rus). Sportbox.ru. 2023 թ․ մարտի 23. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Сычугова и Демурчян стали финалистками чемпионата мира по боксу» (ռուսերեն). «ՌԻԱ Նովոստի Спорт». 2023 թ․ մարտի 23. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
  6. Россиянка Анастасия Демурчян победила на чемпионате мира по боксу — 2023
  7. Фото: Демурчян отпраздновала победу на ЧМ-2023, пройдясь по рингу с флагом России

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]