Jump to content

Անաստասիա Գալուստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալուստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անաստասիա Գալուստյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 25, 1999(1999-06-25) (25 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, Ռուսաստան

Անաստասիա Գեորգիի Գալուստյան (հունիսի 25, 1999(1999-06-25), Մոսկվա, Ռուսաստան), հայ գեղասահորդուհի, որը հանդես է գալիս մենասահքով։ Հայաստանի եռակի չեմպիոն (2015–2017 թվականներ)[1]։

2017 թվականի մայիսի 31-ի դրությամբ չմուշկավազքի միության միջազգային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 46-րդ տեղը[2]։

Մանկական մրցարշավներում հանդես է եկել Ռուսաստանի առաջնությունում, բայց հետո որոշում է կայացնում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։

Երեք անգամ նա իր նոր հայրենիքը ներկայացրել է պատանեկան միջազգային մրցույթներում։ Եվրոպայի առաջնությունում երեք անգամ ներկայացրեց Հայաստանը՝ 2015 թվականին գրավեց 13-րդ տեղը, 2016 թվականին գրավեց 15-րդ, 2017-ին՝ 12-րդ տեղը[1] և երկու անգամ աշխարհի առաջնությունում` 2015 թվականին 29-րդ, 2016-ին 24-րդ տեղը։ Նրան  հաջողվեց մասնակցել II ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերին, որտեղ գրավեց 10-րդ տեղը[3]։

Նախաօլիմպիական մրցաշրջանում Անաստասիան առաջին հայ գեղասահորդուհին էր, ով արժանացավ Գրան պրի շարքին։ Մոսկվայում Ռոստելեկոմի գավաթի խաղարկությունում Գալուստյանը փոխարինեց ամերիկացի գեղասահորդ Պոլին Էդմունդսին և զբաղեցրեց իններորդ տեղը[4]։

Դրանից մեկ շաբաթ նա Փարիզում կայացող ֆրանսիական փուլում փոխարինեց մեկ այլ ամերիկացի գեղասահորդի և գրավեց նախավերջին տեղը[5]։

2017 թվականին աշխարհի գավաթի առաջնությունում նա անցավ եզրափակիչ և հայտնվեց երրորդ տասնյակում[6]։ Այնուամենայնիվ դա թույլ չտվեց նրան ստանալ մասնագիտական որակավորում Փհենչհանում տեղի ունեցող օլիմպիական խաղերին մասնակցելու համար։

Սեպտեմբերին հայ մենասահորդուհին Բերգամոյում սկսեց օլիմպիական խաղաշրջանը, որտեղ Լոմբարդիի գավաթի առաջնությունում վատ հանդես եկավ։ Ամսվա վերջում գեղասահորդուհին մասնակցություն ունեցավ Օբերսդորֆում, որտեղ Նեբելխորնի մասնագիտական որակավորման փուլում նա զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը և հնարավորություն չստացավ մասնակցելու ձմեռային օլիմպիական խաղերին[7]։ Երեք շաբաթ անց նա հանդես եկավ Գրան պրի ռուսական փուլում, որտեղ գեղասահորդուհին եզրափակիչ հասավ վերջինը[8]։ Միևնույն ժամանակ, նա բարելավել է իր նախկին ձեռքբերումները կամավորական ծրագրերում։ Մի շարք պատճառներով հոկտեմբերի վերջին որոշեց մի որոշ ժամանակով չմասնակցել օլիմպիական խաղերին[9]։

Սպորտային արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցույթ 2013/14 2014/15 2015/16 2016/17 2017/18
Աշխարհի առաջնություն 29 24 23
Եվրոպայի առաջնություն 13 15 12
GP Rostelecom Cup 9 12
GP Trophée de France 11
CS Autumn Classic 9
CS Մորդովյան նախշեր 4
CS Volvo Open Cup 6
CS Վարշավայի գավաթ 2 3
CS Լոմբարդիայի գավաթ 19
CS Նեբելխորնի գավաթ 8
MNNT Cup 2 3
Seibt Memorial 12
Տալինի գավաթ 2
Ուկրաինայի գավաթ 5
Հաագայի մրցարշավ 6
Հայաստանի առաջնություն 1 1 1
Պատանիների աշխարհի առաջնություն 27 12 16
Պատանեկան օլիմպիական խաղեր 10
Պատանեկան գրան պրի։ Խորվաթիա 12
Պատանեկան գրան պրի։ Չեխիա 10
Պատանեկան գրան պրի։ Էստոնիա 8
Պատանեկան գրան պրի։ Սլովակիա 7
Պատանեկան գրան պրի։ Իսպանիա 9
Պատանեկան գրան պրի։ ԱՄՆ 11
Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոն 7
ելույթը նշանակված է՝ TBD; դուրս է ելել մրցույթից՝ WD

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Biography». Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  2. «ISU World Standings for Single & Pair Skating and Ice Dance — Ladies» (անգլերեն). Международный союз конькобежцев. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  3. Юношеские олимпийские игры: Цурская победила, Сотскова – 2-я, Турсынбаева – 3-я.
  4. Rostelecom Cup. Погорилая победила, Радионова – вторая.
  5. Trophée de France. Медведева победила, Сотскова – вторая.
  6. Чемпионат мира. Медведева выиграла золото.
  7. Nebelhorn Trophy. Крейн одержала победу, Альготссон – вторая.
  8. Rostelecom Cup. Медведева победила, Костнер – вторая, Радионова – четвёртая.
  9. Галустян досрочно завершила сезон.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիա Գալուստյան» հոդվածին։