Անահիտ Վասիլյան
Անահիտ Վասիլյան | |
---|---|
Մասնագիտություն | բալետի պարող |
Անահիտ Վասիլյան, բալետի հայ պարուհի, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի։
Սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում, ավարտելուց անմիջապես հետո՝ 2019 թվականին, ընդունվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։ հանդես է եկել թատրոնի խաղացանկի մի շարք գլխավոր դերերում[1]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2023 թվականին արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» 22-րդ ամենամյա մրցանակաբաշխության մրցանակին՝ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում (Ջուլիետ)[2]։
Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրիգիա - Արամ Խաչատրյան «Սպարտակ»,
- Կիտրոն, Մագնոլիա - Արամ Խաչատրյան Կարեն Խաչատրյան «Չիպոլինո»[3],
- Ժիզել - Ադոլֆ Ադան «Ժիզել»,
- Սեդա - Վաչե Շարաֆյան, Ձգողականություն,
- Արքայադուստր Մաշա - Պյոտր Չայկովսկի «Մարդուկ-Ջարդուկը»[4],
- Ջուլիետ - Սերգեյ Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»,
- Օդետ, Օդիլ - Պյոտր Չայկովսկի, «Կարապի լիճ (բալետ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mediamax. «Անահիտ Վասիլյան. «Սովորելիս պարողներին շատ են կոտրում, դիմանալու համար համառություն է պետք»». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Հայտնի են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները». Armtimes.com. Վերցված է 2024 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Անահիտ Վասիլյան․ Բեմ դուրս գալուց առաջ միշտ աղոթում եմ». VNews. Վերցված է 2024 թ․ մարտի 6-ին.
- ↑ ««Մարդուկ-ջարդուկ» բալետային ներկայացումը՝ հայկական բեմում». www.1lurer.am. 2023 թ․ հունվարի 9. Վերցված է 2024 թ․ մարտի 6-ին.