Անահիտ Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անահիտ Մարգարյան
Ծնվել էօգոստոսի 12, 1988(1988-08-12)[1] (35 տարեկան)
Երկիր Հայաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդաշնակահարուհի
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Անահիտ Երվանդի Մարգարյան (օգոստոսի 12, 1988(1988-08-12)[1]), հայ դաշնակահարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Մարգարյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 12-ին։ 2008 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի բակալավրիատը, 2009 թվականին՝ մագիստրատուրան (երկուսն էլ՝ Գ. Մարգարյանի դասարան), իսկ 2013 թվականին՝ ասպիրանտուրան (ղեկ.՝ Ա. Ասատրյան)։

Մասնակցել է միջազգային և հանրապետական փառատոների և մրցույթների (դափնեկիր), համերգներով և մենահամերգներով հանդես եկել Հայաստանում և արտերկրում։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում 2008 թվականից վարել է «Դասական ալիք», ապա՝ «Վերնասրահ» հաղորդաշարերը։ Հեղինակ է «Վերածնունդ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնի (նաև խմբավար և վարող), Ա. Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթի հեռուստատեսային օրագրերի (նաև վարող և սցենարիստ), «Աստղային ուղի» (2009), «Գայանեն» հյուսիսային Վենետիկում» (2014), «Երաժշտության հայկական էլեմենտները «ՄԻԴԵՄ»-ում» (2015), ՅՈՒՆԵՍԿՕ-ում ներկայացված «Քոչարի» (2016) երաժշտական ֆիլմերի (նաև վարող)։ 2011 թվականին դարձել է «Շողակաթ» հեռուստաընկերությունում «Ձայնագիր» երաժշտական լրատվականի պատասխանատու։ Եղել է «Հանրագիտարան» հեռուստատեսային ֆիլմերի սցենարիստներից։

Ուսումասիրությունները վերաբերում են 20-րդ դարի 2-րդ կեսի հայ դաշնամուրային երաժշտությանը, կատարողական արվեստին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։