Այրին Հանթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այրին Հանթ
Ծնվել էմայիսի 8, 1902(1902-05-08)
Վախճանվել էմայիսի 18, 2001(2001-05-18) (99 տարեկան)
Վախճանի վայրՇամփեյն, Շամպեյն շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, ուսուցչուհի, մանկագիր և վիպասան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Մինեսոտայի համալսարան և UIUC College of Media?
Պարգևներ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այրին Հանթ (այլ կիրառումներ)

Այրին Հանթ (անգլ.՝ Irene Hunt, մայիսի 8, 1902(1902-05-08) - մայիսի 18, 2001(2001-05-18), Շամփեյն, Շամպեյն շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի կին գրող, ով հայտնի է դեռահասների մասին վեպերով։

Գրականության մի քանի մրցանակների դափնեկիր, մասնավորապես՝ Ջոն Նյուբերի անվան մեդալակիր (1967 թվական

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Էրբանայի Իլինոյսի անվան համալսարանը՝ 1939 թվականին ստանալով բակալավրի աստիճան։ 1946 թվականին Մինեապոլիսի Մինեսոտայի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։ 1935—1945 թվականներին աշխատել է Իլինոյսի հասարակական դպրոցներում՝ որպես անգլերենի և ֆրանսերենի ուսուցիչ։ Այնուհետև University of South Dakota Vermillion դասավանդել է հոգեբանություն։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Across Five Aprils, Follett, 1964 թվական։
  • Up a Road Slowly, Follett, 1966 թվական։
  • Trail of Apple Blossoms, illustrated by Don Bolognese, Follett, 1968 թվական։
  • No Promises in the Wind, Follett, 1970 թվական, ռուս. թարգմ․՝ «Չարագուշակ քամին» (1977—1978 թվականներ)։
  • The Lottery Rose, Scribner, 1976 թվական։
  • William: A Novel, Scribner, 1978 թվական։
  • Claws of a Young Century, Scribner, 1980 թվական։
  • The Everlasting Hills, Scribner, 1985 թվական։
Սխալ հեղինակ (Ռուսաստանում)

1990–ական թվականներին Ռուսաստանում հրատարակվել են երկու սիրավեպեր («Երջանիկ լինելու տաղանդը» և «Երջանիկ հանդիպում»), որոնց հեղինակը սխալմամբ նշել է Այրին Հանթի անունը[2][3][4]։ Երկու գրքերն էլ ոչ մի առնչություն չունեն գրողի ստեղծագործությանը․ նա սիրավեպեր չի գրել։ Այսպես, «Երջանիկ լինելու տաղանդը» վեպի իրական հեղինակը Միշել Ռեյդն է (Michelle Reid. Lost in Love)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.ala.org/alsc/awardsgrants/bookmedia/newberymedal/newberyhonors/newberymedal
  2. Хант, Айрин. Талант быть счастливой: Роман: [Пер. с англ.]. М.: Междунар. журн. «Панорама», 1995. — 171,[1] с.; 17 см. — (Панорама романов о любви). ISBN 5-7024-0261-8
  3. Мечты сбываются / Эмили Лоринг. Тайная любовь / Кей Торп. Талант быть счастливой / Айрин Хант. Можно и не любить / Дороти Иден: Романы; [Пер. с англ. О. Юрьевой и др.]. М.: Терра-Кн. клуб, 1998. — 541, [2] с.; 22 см. — (Азбука любви). ISBN 5-300-02364-7
  4. Упоительные сны / Мелисса Харди. В плену любви / Джой Оутс. Счастливая встреча / Айрин Хант. На рассвете любви / Рэчел Маккензи: Романы. М.: Терра-Кн. клуб, 1999. — 477, [1] с.; 22 см. — (Азбука любви). ISBN 5-300-02478-3
  5. Michelle Reid — Lost in Love(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]