Այտոր Օսիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այտոր Օսիո
Անձնական տվյալներ
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 28, 1976(1976-11-28)[1][2] (47 տարեկան)
Ծննդավայր Վիտորիա, Իսպանիա
Հասակ 187 սմ
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
—1993 Իսպանիա Ալավես
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994—1998 Իսպանիա Աուրրերա դե Վիտորիա 65 (3)
1998—1999 Իսպանիա Էյբար 29 (0)
1999—2000 Իսպանիա Ալբասետե 34 (0)
2000—2001 Իսպանիա Օսասունա 14 (0)
2001—2003 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 33 (1)
2003—2007 Իսպանիա Սևիլյա 64 (3)
2007—2012 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 62 (1)
Ազգային հավաքական
1992 Իսպանիա Իսպանիա (մինչև 16) 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Այտոր Օսիո Կարրիոն (իսպ.՝ Aitor Ocio Carrión, նոյեմբերի 28, 1976(1976-11-28)[1][2], Վիտորիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսիոն ծնվել է Վիտորիա-Գաստեյս քաղաքում։ Նա իր նորամուտը Լա Լիգայում կատարել է «Օսասունա» ակումբի կազմում՝ 2000/01 մրցաշրջանում, որից առաջ նա հանդես է եկել «Էյբար» և «Ալբեսետե» ակումբներում։ Իսկ հաջորդ մրցաշրջանում նա միացել է «Ատլետիկ Բիլբաո» ակումբին։

2003 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Սևիլյա» ակումբ, որի հետ կնքել է պայմանագիր երեք տարով[3]։ Առաջին երկու մրցաշրջաններում նա ակումբի հետ նվաճել է 4 տիտղոս՝ Իսպանիայի թագավորական գավաթը, ՈՒԵՖԱ-ի երկու գավաթ և ՈՒԵՖԱ-ի մեկ սուպերգավաթ։

2007 թվականի հուլիսի կեսերին Օսիոն վերադարձել է «Բիլբաո»[4] և անցկացրել 27 հանդիպում «Ատլետիկի» կազմում։ Այդ մրցաշրջանը ակումբն ավարտել է աղյուսակի միջին հորիզոնականներում։ Հաջորդ մրցաշրջանում Օսիոն մանսակցել է նույն թվով խաղերի և խփել մեկ գոլ՝ գրավելով իր նախկին ակումբի՝ «Օսասունայի» դարպասը, սակայն այդ խաղն ավարտվել է «Ատլետիկի» պարտությամբ (1։ 2), իսկ Օսիոն հեռացվել է դաշտից[5]։ Իր կարիերայի ընթացքում Օսիոն ստացել է ընդհանուր առմամբ հինգ կարմիր քարտ։

2009/10 մրցաշրջանն Օսիոն սկսել է «Ատլետիկի» հիմնական կազմում։ Սակայն 2009 թվականի հոկտեմբերի սկզբին վնասվածք ստանալուց հետո նա բաց է թողել մրցաշրջանի մնացած մասը։ «Ատլետիկը» մրցաշրջանն ավարտել է ութերորդ հորիզոնականում։ Հաջորդ մրցաշրջանում Օսիոն առողջական խնդիրների պատճառով մասնակցել է ընդամենը հինգ պաշտոնական հանդիպման, սակայն 2011 թվականի մայիսի 23-ին նրա հետ պայմանագրի ժամկետը երկարաձգվել է[6]։

«Ատլետիկի» նոր մարզիչ Մարսելո Բիելսան 35-ամյա Օսիոյին չի ներառել իր պլաններում, սակայն նա շարունակել է հանդես գալ թիմի հիմնական կազմում[7]։

2012 թվականի հունիսի 14-ին Օսիոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսիոյի ընկերուհին է եղել մոդել Լաուրա Սանչեսը։ 2006 թվականի օգոստոսի 1-ին ծնվել է նրանց դուստրը՝ Նայան[9]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևիլյա
  • ՈՒԵՖԱ գավաթակիր – 2005/06, 2006/07
  • ՈՒԵՖԱ սուպերգավաթի դափնեկիր – 2006
  • Իսպանիայի գավաթակիր – 2006/07
Ատլետիկ Բիլբաո
  • Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2008/09

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այտոր Օսիո» հոդվածին։