Այստեղ նույնպես կան վագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այստեղ նույնպես կան վագրեր
անգլ.՝ Here There Be Tygers
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսարսափ
Ձևպատմվածք
ՀեղինակՍթիվեն Քինգ
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուամերիկյան անգլերեն
ՀրատարակչությունViking Press
Հրատարակվել է1968

Այստեղ նույնպես կան վագրեր (անգլ.՝ Here There Be Tygers), կարճ պատմվածք, որը գրվել է Սթիվեն Քինգի կողմից։ Այն առաջին անգամ տպագրվել է 1968 թվականին Ubris ամսագրի գարնանային համարում, իսկ 1985 թվականին տեղ է գտել Քինգի «Կմախքների անձնակազմ» ժողովածուում։ Այս պատմությունը չափազանց կարճ է և պատմում է մի տղայի մասին, ով հավատում էր, որ իր դպրոցի լոգարանում վագր է թաքնվում[1]։ Պատմվածքի վերնագիրը նման է «Այստեղ կլինեն վիշապներ» արտահայտությանը, որն օգտագործվում է քարտեզներ կազմելիս՝ տվյալ տեղանքի կենդանիների մասին զգուշացնելու համար։ Քինգը կրկին այս արտահայտությունը օգտագործել է իր մեկ այլ պատմվածքում։ Ինչպես հեղինակը նշել է, սա նրա առաջին պատմվածքներից մեկն է, որը նա գրել է, երբ դեռ սովորում էր ավագ դպրոցում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզը սովորում էր երրորդ դասարանում։ Նա լոգարան գնալու կարիք ուներ, սակայն նրա ուսուցչուհի տիկին Բըրդը նրան դուրս էր թողնում՝ միայն անհարմար իրավիճակում դնելուց հետո։ Մտնելով սանհանգույց՝ նա տեսնում է գետնին պառկած վագրին։ Նա կանգնում է դռան մոտ, սակայն սարսափում է ներս մտնել։ Քիչ ավելի ուշ, իր դասընկերներից Քենի Գրիֆինը գնում է այնտեղ, որ Չարլզին դասարան կանչի։ Այդժամ Չարլզը սկսում է արտասվել, իսկ Քենին նրան հանգստացնում է և ասում, որ ինքն է այդ չար կատակի հեղինակը։ Չարլզը վազում է դուրս և, երբ դժվարությամբ ստիպում է ինքն իրեն ետ գնալ, տեսնում է, որ Քենիի վերնաշապիկի մի հատված վագրի մագիլներում է։ Այնուհետև տիկին Բըրդը գտնում է իր երկու աշակերտներին։ Չարլզը գնում է դասարան և շարունակում է կարդալ «Ճանապարհներ ամենուր» գիրքը։ Պատմվածքն ավարտվում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Here There Be Tygers». Horrorking.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.