Այսբերգ А-68

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարսեն սառցադաշտի С հատվածի ճեղքը, 2016 թվականի նոյեմբեր
Լարսեն սառցադաշտի 4 հատվածները՝ А-ից D

Այսբերգ А-68 այսբերգ, որը պոկվել է Լարսեն շելֆային սառցադաշտից՝ 2017 թվականի հուլիսին[1][2][3]։ 2017 թվականի հուլիսին ունեցել է 5800 կմ² մակերես, ինչը կրկնակի մեծ է Լյուքսեմբուրգ պետությունից, չափսերը՝ 175 և 50 կմ, քաշը՝ մեկ տրիլիոն տոննա[4]։ Սա գրանցված խոշորագույն այսբերգներից է։ А-68-ը սառցադաշտից պոկվելուց հետո Լարսեն սառցադաշտի ընդհանուր մակերեսը նվազել է 12 տոկոսով[4]։

Հետազոտողները սպասում են, որ այսբերգը կարող է շարժվել հյուսիս արևելք՝ դեպի Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ[5]։

Կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին հետազոտողները սառցադաշտի մակերեսին նկատել են ճեղքվածք, որը գնալով մեծանում էր։ Հետագայում այսբերգը սառցադաշտին միացվել է 20 կիլոմետրանոց կապով, որն ավելի ուշ փլվել է։ 2017 թվականի հունվարից սպասվում էր, որ այսբերգից մաս կպոկվի[6]։ 2017 թվականի հուլիսի 10-ից 12-ը այսբերգը առանձնացել է Լարսեն С սառցադաշտից[7][8]։

2017 թվականի օգոստոսի սկզբին այսբերգը գտնվել է սառցադաշտին մոտ և պահվում էր ծովասառույցի ճնշման շնորհիվ, միայն հարավային հատվածում սառցադաշտից հեռացել էր 5 կմ-ով[9]։

Նրա ձևավորումից մի քանի օր անց անցկացված արբանյակային դիտարկումները ցույց են տալիս այսբերգի քայքայումը[7][8][9][10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Larsen C calves trillion ton iceberg». Project MIDAS. 2017 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  2. «Giant iceberg splits from Antarctic». BBC. 2017 թ․ հուլիսի 12.
  3. «Massive iceberg breaks away from Antarctica». CNN. 2017 թ․ հուլիսի 12. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  4. 4,0 4,1 Davis, Nicola (2017 թ․ օգոստոսի 2). «What happened next to the giant Larsen C iceberg?». The Guardian (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  5. Mosher, Dave (2017 թ․ հուլիսի 12). «Where Antarctic iceberg from Larsen C shelf might go in Southern Ocean». Business Insider. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  6. Was den Riesen-Eisberg A68 so unheimlich macht. In: n-tv, 13. Juli 2017. Abgerufen am 13. Juli 2017.
  7. 7,0 7,1 Gigantischer Eisberg treibt Richtung Nordosten. In: Norddeutscher Rundfunk, 12. Juli 2017. Abgerufen am 13. Juli 2017.
  8. 8,0 8,1 Gigantischer Eisberg in der Antarktis abgebrochen. In: Westdeutscher Rundfunk, 12. Juli 2017. Abgerufen am 13. Juli 2017.
  9. 9,0 9,1 Rieseneisberg von kilometerlangen «Zwergen» begleitet in: Der Standard Onlineausgabe, Stand: 02.08.2017, 12:17, abgerufen am 10. August 2017.
  10. Bryan Kahn: The Larsen C Iceberg Is Already Cracking Up.. In: Climate Central, 19. Juli 2017. Abgerufen am 22. Juli 2017.