Այբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այբեկ
Ծնվել էդեկտեմբերի 28 1904 (հունվարի 10 1905) կամ հունվարի 10, 1905(1905-01-10)
ԾննդավայրՏաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 1, 1968(1968-07-01) (63 տարեկան)
Վախճանի վայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՉիգատոյի գերեզմանոց
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, քաղաքական գործիչ և վիպասան
Լեզուուզբեկերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՈւզբեկստանի ազգային համալսարան
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ
և Շքանշան նշանակալի ավանդի համար
ԱմուսինQ20533434?
ԶավակներBekjon Toshmuhamedov?
 Musa Tashmukhamedov Վիքիպահեստում

Այբեկ (ուզբ.՝ Oybek, Մուսա Թաշմուհամեդով, ուզբ.՝ Muso Toshmuhammad դեկտեմբերի 28 1904 (հունվարի 10 1905) կամ հունվարի 10, 1905(1905-01-10), Տաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - հուլիսի 1, 1968(1968-07-01), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկ խորհրդային գրող։ Ուզբեկստանի ժողովրդական գրող (1965)։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից[1]։ Ուզբեկական ԽՍՀ ԳԱ ակադեմիայի ակադեմիկոս (1943

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դեկտեմբերի 28 (1905-ի հունվարի 10)–ին, Տաշքենդում։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Զգացմունքներ», լույս է տեսել 1926-ին։ Լավագույն գործը «Նավոի» (1945, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946) պատմա-կենսագրական վեպն է։ «Զաֆար և Զահրա» (1951) պոեմում, «Լույսի որոնումները» (1956) վիպակում և այլ գործերում նկարագրել է Պակիստանի աշխատավորների կյանքը և պայքարը խաղաղության, դեմոկրատիայի համար։ Այբեկի նշանավոր գործերից են նաև «Մանկություն» (1962, Ուզբեկական ԽՍՀ Համզայի անվան պետական մրցանակ) ինքնակենսագրական վիպակը և սոցիալիստական հեղափոխությանը նվիրված «Մեծ ուղի» (1967) վեպը։ Այբեկը եղել է 5–6-րդ գումարումների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Մահացել է 1968 թվականի հուլիսի 1-ին, Տաշքենդում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուզբեկստանի ժողովրդական գրողի կոչում (1965)
  • Ստալինյան մրցանակ՝ առաջին աստիճանի (1946) — «Նավոի» վեպի համար (1945)
  • Ուզբեկական ԽՍՀ Համզայի անվան պետական մրցանակ — «Մանկություն» գրքի համար (1964)
  • 2 Լենինի շքանշան
  • «Բույուկ հիզմաթլարի ուչուն» («Մեծ ծառայությունների համար») շքանշան (2000) — հետմահու[2]
  • չորս այլ շքանշան ու մեդալներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  2. |О награждении мастеров литературы и искусства, внесших огромный вклад в развитие узбекской национальной культуры|2000-08-25|УП|2702|2363217}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այբեկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 339