Ամստերդամի ֆոնդային բորսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամստերդամի ֆոնդային բորսա
Տեսակֆոնդային բորսա և կարգավորված շուկա
Երկիր Նիդերլանդներ
Հիմնադրված17-րդ դար
Գլխադասային գրասենյակBeursplein 5, Amsterdam, Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Կայքeuronext.com(անգլ.)

Ամստերդամի ֆոնդային բորսա, այն Ամստերդամում գոյություն ունեցող ֆոնդային բորսայի նախկին անվանումն է։ 2000 թվականի սեպտեմբերին այն միավորվեց Բրյուսելի և Փարիզի ֆոնդային բորսաներին հետ, և ձևավորվեց միասնական ընկերություն՝ Եվրոնեքսթ (Euronext) անվանմամբ, որն այժմ առավել հայտնի է որպես Եվրոնեքսթ Ամստերդամ։

Հոլանդական Օստ-հնդկական ընկերության 2,400 ֆլորին արժողությամբ պարտատոմս՝ 1623 թվականի նոյեմբերի 7

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամստերդամի ֆոնդային բորսան աշխարհում ամենահինն է։ Այն հիմնվել է 1602 թվականին Հոլանդական Օստ-հնդկական կազմակերպության կողմից (Verenigde Oostindische Compagnie, կամ "VOC")՝ հետագայում վերանվանվելով Ամստերդամի բորսա, առաջինն է սկսել արժեթղթերի առք ու վաճառք իրականացնել։ Բորսայի պատմության մեջ հատկանշական է 1608 թվականին հիմնված Ամստերդամի ապրանքային բորսան։ Հենց Ամստերդամի բորսայում է առաջին անգամ ներդրվել ապրանքերի օրինակներով և ձևանմուշներով առևտուրը, իսկ հետագայում արդեն սահմանվել են ապրանքների որակական նորմեր, ինչն էլ թույլ էր տալիս առևտուր իրականացնել՝ առանց ապրանքը բորսա ներկայացնելու։

Ամստերդամի բորսան առաջինն էր, որ սկսեց իրականացնել արժեթղթերով գործարքներ։ Առևտուրն իրականացվում էր Հոլանդիայի, Անգլիայի, Պորտուգալիայի պետական փոխառու պարտատոմսերով, Հոլանդական և Բրիտանական Օստ-հնդկական, իսկ ավելի ուշ՝ Վեսթ-հնդկական առևտրային ընկերության բաժնետոմսերով։ Այս բորսայում գնանշվել են ընդամենը 44 անուն արժեթղթեր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]