Ամստերդամի հին քաղաքապետարանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամստերդամի հին քաղաքապետարանը
տեսակգեղանկար
նկարիչPieter Jansz. Saenredam?[1][2]
տարի1657[1][2]
բարձրություն65,5 սանտիմետր[3]
լայնություն84,5 սանտիմետր[3]
ժանրքաղաքային բնանկար
նյություղաներկ[1] և փայտե տախտակ[3]
գտնվում էՊետական թանգարան[1] և Ամստերդամի պատմական թանգարան[2]
հավաքածուՊետական թանգարան[1] և Ամստերդամի պատմական թանգարան[2]
սեփականատերԱմստերդամ[3]
կայք
Ծանոթագրություններ
 The Old Town Hall of Amsterdam (SK-C-1409) Վիքիպահեստում

«Ամստերդամի հին քաղաքապետարանը» (անգլ.՝ Coast Guard Station, Two Lights, Maine), հոլանդացի գծանկարիչ, փորագրող, Հաառլեմյան ակադեմիզմի ներկայացուցիչ Պիտեր Յանս Սանրեդամի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1657 թվականին։ Նկարն արված է յուղաներկով՝ փայտե տախտակին, որի չափերն են՝ 65,5 × 84,5 սմ։

Այսօր «Ամստերդամի հին քաղաքապետարանը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պետական թանգարանում (Ամստերդամ, Նիդերլանդներ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1641 թվականին Պիտեր Յանս Սանրեդամն այցելում է Ամստերդամ, որ նկարի Դամ հրապարակի քաղաքապետարանի հին շենքը։ Հեղինակն աշխատեց վեց լրիվ օր։ Այցի և արագ նկարելու պատճառն այն էր, որ 1640 թվականին որոշվել էր միջնադարի չորս շինությունները փոխարինել նոր քաղաքապետարանի շենքով։

Սանրեդամն «Ամստերդամի հին քաղաքապետարանը» ստեղծագործությունը նկարել է 1657 թվականին՝ նախորդ նկարի հիմքով։ Նկարելու ժամանակ հին ռատուշան արդեն հինգ տարի քանդված էր։

1658 թվականին Ամստերդամի բուրմիստրը Սանրեդամից նկարը ձեռք է բերում 300 գուլդենով՝ քաղաքապետարանի նոր շենքի (այսօր Ամստերդամի թագավորական պալատ) իր աշխատասենյակի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաակնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marleen Dominicus-van Soest, Rijksmuseum Amsterdam: the Masterpieces Guide. — «Rijksmuseum Amsterdam», 2009. - c. 90-91.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամստերդամի հին քաղաքապետարանը» հոդվածին։