Ամենասուրբ երրորդություն (վանք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամենասուրբ երրորդություն
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԱնվանվածԵրրորդություն

Ամենասուրբ Երրորդություն, վանք Վանա լճի հարավային կողմում, Սպարկերայի շրջանում, Ծածվանք գյուղի մոտ։ Ունի լայնանիստ պարիսպներ, հաստատուն որմեր և կամարակապ առաստաղ։ Ըստ ավանդության կառուցվել է XVIII դարում։ Մինչև XIX դարի վերջերն ուներ հողահանդակ և մի փոքրիկ միաբանություն։ Շրջակայքում կան հանքային աղբյուրներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 215 — 992 էջ։