Ամառային դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամառային դպրոց, ամառային հանգիստը և գիտության այս կամ այն ոլորտից ակտիվ պարապմունքները համատեղող ամառային դպրոցական ճամբարի մի տեսակ։ Որպես կանոն՝ այսպիսի դպրոցները անցկացնում են բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները և ասպիրանտները, էնտուզիաստ գիտնականները։ Ամառային դպրոցները կոչված են այս կամ այն չափով ձևավորելու գիտական համայնքը և շնորհալի աշակերտներին ներգրավելու հետազոտական աշխատանքներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ամառային դպրոցները Խորհրդային միությունում հայտնվել են «Խրուշչովյան ձնհալի» տարիներին, որը համընկնում էր առանձին առարկաների խորացված ուսումնասիրությամբ զբաղվող մասնագիտացված դպրոցների հայտնվելու հետ։ Առաջին ամառային դպրոցը համարվում է[1] 1962 թվականին Նովոսիբիրսկի Ակադեմգորոդոկ քաղաքում անցկացվող ամառային ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցը ԱԳՄ (Աշակերտների գիտական միություն)՝ Ա.Ա. Լյապունովի ղեկավարությամբ:Սկսած 1964 թվականից դպրոցի կազմակերպմանը ակտիվորեն ներգրավվում են ուսանողները[1]։

1965 թվականին երկրի առաջատար պիոներական ճամբարներից մեկում՝ «Օռլյոնոկ» -ում, տեղի ունեցավ առաջին ամառային «մասնագիտական» հերթափոխը ՝ֆիզիկայով և մաթեմատիկայով հետաքրքրվող աշակերտների համար[2]։

Գաղափարը հավանության արժանացավ կուսակցական-կոմերիտական իշխանությունների կողմից։ Շատ ճամբարներում սկսեցին հայտնվել կրթական և գիտական հերթափոխներ։

1970 թվականից Բելառուսում բացվել է «Զուբրենոկի» դպրոցը։ Ռուսաստանում առաջին ամենամյա դպրոցները սկսած 1972 թվականից եղել են Վոլգոգրադի «Ինտեգրալ», Կազանի «Քվանտ» և «Օրբիտալ», 1976 թվականից Կրասնոյարսկի ամառային դպրոցը, Օմսկի ամառային ֆիզմաթ ճամբարը և Տուլայի ամառային մաթեմատիկական դպրոցը 1978 թվականից[1][2][3]։

Հիմնականում ամառային դպրոցները այդ տարիներին ունեին ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն։

1980-ական թվականներին հայտնվում են քիմիական եւ կենսաբանական ուղղվածությամբ դպրոցներ, ինչպես նաեւ բազմապրոֆիլ, բազմաառարկայական դպրոցներ (ԼՄՇ), որոնցում գործում է մի քանի բաժին `երկու-երեքից մինչեւ կես տասնյակ։ Ամառային դպրոցների զարգացումը համընկնում է հետխորհրդային շրջանի հետ։

2010 թվականի դրությամբ Ռուսաստանում մշտապես գործում են մի քանի տասնյակ ամառային դպրոցներ։

Ամառային դպրոցների հիմնական գծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային դպրոցների մեծ մասը իսկապես տեղի են ունենում ամառային արձակուրդների ընթացքում,թեև լինում են նաև ձմեռային, գարնանային դպրոցներ, որոնք անցկացվում են նույն կերպ։ Հաճախ ամառային դպրոցները անցկացվում են բուհերի, դպրոցների, ուսումնական կենտրոնների կողմից։ Հերթափոխները տևում են մեկ շաբաթից մինչև մեկ ամիս։ Նման դպրոցները, որպես կանոն, անցկացվում են առողջարանային կամ հանգստի կենտրոնի հիմունքներով, թեև լինում են դաշտային դպրոցներ, որտեղ մասնակիցները ապրում են վրանային ճամբարում։ Ամառային դպրոցները շահույթ չհետապնդող կրթական ծրագրեր են, իրականացվում են ծնողական նվիրատվություններով, երբեմն մասամբ կամ ամբողջությամբ ֆինանսավորվում են մարզային կրթության մարմինների կամ տեղական իշխանությունների կողմից։

Մասնակիցների ընտրությունը մրցույթով է, որպես կանոն, գործում է այս կամ այն հաջորդականության մեխանիզմը՝ դպրոցականը, որը հաջողությամբ մասնակցում է դպրոցի աշխատանքներին, հաջորդ տարի հրավիրվում է առանց հարցազրույցների։ Ուսուցիչների թվում են երիտասարդ գիտնականներ, բուհերի ուսանողներ եւ ասպիրանտներ, դպրոցի էնտուզիաստ-ուսուցիչներ։ Շնորհիվ դպրոցականների եւ ուսուցիչների բազմակի մասնակցության՝ ավանդական ամառային դպրոցներում ձեւավորվում է յուրահատուկ միջավայր, ձեւավորվում է նման մտածելակերպ ունեցող մարդկանց կոլեկտիվ։

Ամառային շատ դպրոցների ուսումնական ծրագիրը ներառում է պարտադիր դասընթացներ հիմնական առարկաներից եւ ոչ պարտադիր, ընտրովի դասընթացների, օլիմպիադաների, դասախոսությունների, սեմինարների եւ ստուդիաների լայն ընտրանի։ Պարտադիր դասընթացների համար մասնակիցները սովորաբար պետք է հանձնեն թեստեր կամ կատարեն հետազոտական աշխատանքներ։ Մեծ դեր է հատկացվում աշակերտների, ուսանողների եւ ուսուցիչների ոչ ֆորմալ հաղորդակցությունը թե գիտական թեմաներով, թե համընդհանուր հարցերով։

Շատ դպրոցներում գործում են խորհրդային պիոներական ճամբարներից ժառանգված կառուցվածքներ. դպրոցականները խմբավորված են փոքր խմբերում, որոնցից յուրաքանչյուրը գլխավորում է խորհրդատուն (կուրատոր)՝ սովորաբար ուսանողների շրջանակից։ Ամառային դպրոցներում անցկացվում են սպորտային միջոցառումներ, էքսկուրսիաներ, տոներ,ստեղծագործական ինքնագործունեության պարապմունքներ ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Летние школы НОУ(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 www.russ.ru Вячеслав Загорский. «Химера» в Китеже, или Как рождается учитель
  3. «История ЛМШ | ЛМШ». lmsh.edu.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]