Ամանորն Ուկրաինայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանորի տոնակատարությունը Կիևում

Ամանորն Ուկրաինայում, երկրի պետական տոներից մեկն է։ Այն նշվում է ամեն տարի հունվարի մեկին։ Տոները սկսվում են դեկտեմբերի 31-ի գիշերը և շարունակվում են մինչև հունվարի 1-ը ըստ գրիգորյան տոմարի: Վերջին հարյուրամյակում այս ավանդույթը փոփոխությունների չի ենթարկվել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինական հողերը, որոնք մտել են Լիտվական մեծ իշխանության, իսկ ավելի ուշ Ռեչ Պոսպոլիտայի կազմի մեջ, 1362 թվականից Նոր տարվա սկիզբ համարվել է հունվարի 1-ը, իսկ թվականությունը՝ «Քրիստոսի ծնունդից սկսած»։ Այս համակարգը հանդիպում է այդ ժամանակների գրավոր հիշատակարաններում[1]։ Ռուսական կայսրության կազմի մեջ եղած շրջանում հունվարի 1-ը որպես Նոր տարի նշելու տոն հաստատել է Պետրոս I-ը: Այդ օրենքը տարածում գտավ նաև Փոքր Ռուսիայի մեծ տարածքներում (ժամանակակից Ուկրաինա) 1700 թվականից[2]։ XVIII-XIX դարերում Ամանորի նախատոնակը փոքրռուսիական հողերում կոչվում էր «շռայլ երեկո»։

Կ.Ա. Տրուտովսկի՝ Կոլյդկաները Փոքր Ռուսիայում, XIX կեսեր.

Այդ ժամանակ երեխաները գնում էին տնետուն, իրենց հետ վերցնելով մեծ ծղոտե տիկնիկ։ Շնորհավորում էին տանտերերին, ինչպես նաև երգում ծիսական ինքնատիպ երգեր՝ «շչեդռովկաներ» կամ «կոլյադաներ»։ Դրան տանտերերը պատասխանում էին երեխաներին և հյուրերին նվերներ տալով, որն իրենից ներկայացնում էր խմորից կենդանակերպ ու թռչնակերպ թխվածքներ[3]։ Այս ժամանակաշրջանում ուկրաինական պատմության մեջ ամենակարևոր տոնը մնում էր բոլոր ուղղափառների, այդ թվում և Ռուսական կայսրության՝ Սուրբ ծնունդը։ XIX դարում արևելյան սլավոնների ֆոլկլյորում Ձմեռ պապի կերպարի հետ հանդես եկավ նաև Ձյունանուշը։

Խորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1930—1947 թվականներին Նոր տարին ԽՍՀՄ-ում, ինչպես նաև Խորհրդային Ուկրաինայում փաստացիորեն պետական տոների ցուցակի մեջ մտած չէր։ Խորհրդային գաղափարախոսության տարածմանը զուգընթաց Սուրբ ծնունդը հետին պլան մղվեց և առաջնությունը տրվեց միայն Նոր տարուն։ Ժամանակակից Ուկրաինայի ամանորի տոնակատարությունները իրենց այսօրվա տեսքը ստացել են հենց այդ ժամանակաշրջանում։ Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մերձբալթյան երկրներում գոյություն ունեն Ամանորը նշելու ուրույն եղանակներ։

Իմաստավորում և աշխարհագրական տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին շրջանում իրականացված վիճակագրական հարցումների արդյունքում ուկրաինացիների 65 % Ամանորը համարում են իմաստալից տոներից։ Սակայն տոնի նշանակությունը նույնը չէ ուկրաինական էթնոլեզվական տարբեր խմբերում։ Ռուսախոս բնակչության տարածման շրջանում, որը երկրի հյուսիսարևելյան շրջանն է, տոնը համարվում է ամենակարևորը ըստ հարցվածների 78 %-ի։ Իսկ երկրի արևմտյան շրջաններում՝ ուկրաինախոս տարածքներում գլխավոր տոնը համարվում է Սուրբ ծնունդը (72 %)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]