Ամանդա ՄքՖարլենդ
Ամանդա ՄքՖարլենդ | |
---|---|
Ծնվել է | 1837 |
Մահացել է | 1898 |
Կրոն | պրեսբիտերականներ |
Կրթություն | Steubenville Female Seminary? |
Մասնագիտություն | միսիոներուհի |
Ամանդա Ռիդ ՄքՖարլենդ (անգլ.՝ Amanda Reed McFarland, 1837 - 1898[1]), ամերիկացի միսիոներուհի։ Առաջին կին միսիոներուհին է, ով եղել է ԱՄՆ Ալյասկա նահանգում[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամանդա ՄքՖարլենդը ծնվել է 1837 թվականին Վիրջինիա նահանգի Բրուկ շրջանում։ Սովորել է Սթուբենվիլի իգական սեմինարիայում։ 1857 թվականին ամուսնացել է պրեսբիտերեկան հոգևորական Դեյվիդ ՄքՖարլենդի հետ։ 1862-1866 թվականներին Դեյվիդը ղեկավարել է Իլինոյս նահանգի Մաթուն քաղաքի իգական սեմինարիան, 1867 թվականին միսիոներական առաքելություն իրականացնելու համար տեղափոխվել է Սանտա Ֆե։ Այստեղ Ամանդա ՄքՖարլենդը մեքսիկացի երեխաների համար կազմակերպել և ղեկավարել է միսիոներական դպրոց։ 1873 թվականին զույգը տեղափոխվել է Կալիֆոռնիա և Սան Դիեգոյում հիմնադրել ակադեմիա։ 1875 թվականին նրանք միսիոներական առաքելություն են իրականացրել նե- պերսե ժողովրդի համար[3]։
1876 թվականին՝ ամուսնու մահից հետո, Ամանդան անցել է Պրեսբիտերական եկեղեցու ընտանեկան խորհրդի ներքո և տեղափոխվել Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաք։ 1877 թվականին ղեկավարել է Ալյասկայի Վրանգել շրջանի դպրոցը։ Այստեղ տեղական բնակչության համար նա հանդես է եկել որպես հոգևորական, բժիշկ, իրավաբան։ Բախվելով դժվարությունների, հուսահատությունների՝ քրիստոնեական հասարակության ստեղծման համար բացել է դպրոցներ և ձևավորել եկեղեցիներ։ Ամանդային խնդրել են նախագահելու հայրենի սահմանադրական կոնվենցիան, ղեկավարները երկար ճանապարհ են անցել գալու և մտնելու այն դպրոց, որտեղ «այս կինը սիրում է իրենց ժողովրդին», և խնդրել են ուսուցիչներ ուղարկել իրենց ցեղերի համար։ Ամանդա ՄքՖարլենդի ջանքերով հիմնադրվել է Ալյասկայի իգական «ՄքՖարլենդ տուն» ուսումնական դպրոցը[3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Johnson, 2011, էջ 329
- ↑ Anderson, Charles A. (1956 թ․ հունիս). «LETTERS OF AMANDA R. McFARLAND: INTRODUCTION». Journal of the Presbyterian Historical Society (1943-1961). 34 (2): 83–102. JSTOR 23325135.
- ↑ 3,0 3,1 Wilson, Fiske, էջ 114
- ↑ Presbyterian Church in the USA, Presbytery of Washington, PA, էջ 190
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Johnson, Jewell (2011 թ․ հոկտեմբերի 1). Daily Devotions for Women: Inspiration from the Lives of Classic Christian Women. Barbour Publishing. ISBN 978-1-60742-614-1.
- Presbyterian Church in the USA; Presbytery of Washington, PA (1889). History of the Presbytery of Washington (Public domain ed.). J. B. Rodgers Printing Company.
- Wilson, James Grant; Fiske, John (1888). Appleton's Cyclopædia of American Biography. Vol. 4 (Public domain ed.). D. Appleton.