Աղջիկը կրկեսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկը կրկեսում
ռուս.՝ Девочка в цирке
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՎալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
ՍցենարիստՅուրի Օլեշա
ՀնչյունավորումՄիխայիլ Յանշին, Վերա Բենդինա և Aleksandr Komissarov?
ՕպերատորՆիկոլայ Վոինով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1950

«Աղջիկը կրկեսում» (ռուս.՝ «Девочка в цирке»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Նկարահանվել է Վալենտինա և Զինաիդա Բրումբերգների կողմից Յուրի Օլեշայի սցենարով։ Էկրան է բարձրացել 1950 թվականին[1]։ «Փերու նվերները» հեքիաթի ժամանակակից մեկնաբանությունն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անփույթ ու ալարկոտ աղջիկը գնում է կրկես առանց տնային աշխատանքը կատարելու։ Արենայում ծաղրածու-աճպարարը երեխաներին առաջարկում է փոխել սխալ գրված (առանց «Т» տառի) «извеСНый» բառը։

Շուտով պարզվում է, որ դա շատ հեշտ առաջադրանք է բոլոր երեխաների համար, բացի մուլտֆիլմի գլխավոր հերոսուհուց, որին էլ աճպարարը կանչում է արենա և խնդրում ճիշտ գրել այդ բառը, սակայն աղջիկը չի կարողանում կատարել առաջադրանքը։ Կրկեսի արտիստներն սկսում են ամոթանք տալ աղջկան, որը նույնիսկ սկսում է լաց լինել։

Աղջկա համադասարանցին, որ գերազանցիկ էր, վազում է արենա և ուղղակիորեն հայտարարում, որ ոչ մի դեպքում թույլ չի տա նեղացնել ընկերուհուն։ Նա խոստանում է, որ կպարապի նրա հետ։

Մյուս երեխաները նույնպես խոստանում են հերոսուհուն, որ ամբողջ դասարանը կօգնի նրան։ Նա ինքն էլ խոստանում է, որ անպայման կուղղվի։ Հետո նա հանկարծ հասկանում է, թե ինչպես է գրվում «извесТный» բառն ու ճիշտ գրում է այն։ Շուտով ընկերների օգնության շնորհիվ նրա օրագրից անհետանում են անբավարար թվանշանները[2]։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունավոր, հնչյունային։ Ստեղծվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1950 թվականին, տևողությունը՝ 20 րոպե, 36 վայրկյան։

Թողարկում տեսաերիզով ու DVD-ով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը թողարկվել է VHS-ով և DVD-ով հետևյալ հավաքածուներում.

  • «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» (ռուս.՝ «Лучшие советские мультфильмы»), «Studio PRO Video», VHS, 1990-ական թվականների կեսեր,
  • «Սոյուզմուլտֆիլմ», հավաքածու, «Союз» ստուդիա, VHS, 1995։

Մուլտֆիլմի վրա աշխատել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ««Девочка в цирке» (фильм)». Аниматор.ру (Интернет-сайт) (ռուսերեն). 2016 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 22.06.2016-ին.
  • «Следопыт». Аниматор.ру (ռուսերեն). 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 21.06.2016-ին.
  • Девочка в цирке. Союзмультфильм, 1950. Режиссёр: З. Брумберг, В. Брумберг ՅուԹյուբում