Ահմեդ Քութալմըշ Թյուրքեշ
Ահմեդ Քութալմըշ Թյուրքեշ | |
Կուսակցություն՝ | Արդարության և զարգացման կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բիլքենթ համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 16, 1978 (45 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Ահմեդ Կուտալմիշ Թյուրքեշ (թուրքերեն՝ Ahmet Kutalmış Türkeş, հոկտեմբերի 16, 1978, Ստամբուլ, Թուրքիա), թուրք տնտեսագետ և քաղաքական գործիչ, Ալփարսլան Թյուրքեշի կրտսեր որդին։ «Արդարություն և զարգացում» իսլամիստական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր։
Միջազգային ֆինանսիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բաշբուղի՝ առաջնորդ թուրք ուլտրաաջ ազգայնականների՝ Ալփարսլան Թյուրքեշի ընտանիքում։ Ավարտել է Անկարայի Բիլքենթ համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Ուսումը շարունակել է Ստամբուլի Բիլգի համալսարանում, Ժնևի Վեբստերի համալսարանում, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում։ Միջազգային ֆինանսների ոլորտում ունի գիտական աստիճան։
2005 թվականից աշխատում է որպես ֆինանսական մենեջեր միջազգային շուկաներում։ Հիմնադրել Է Ալփարսլան Թյուրքեշի հիմնադրամը[1]։
Քաղաքական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի ընտրություններում Ահմեդ Կուտալմիշ Թյուրքեշն Ազգային ժողով է ընտրվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի[2] իսլամիստական «Արդարություն և զարգացում կուսակցության» կողմից[3]։ Նման քաղաքական կողմնորոշումը բնորոշ չէ Թյուրքեշների ընտանիքին, որը կենտրոնացած է ուլտրաաջ ազգայնականության վրա՝ Ալփարսլան Թյուրքեշ ավագը Ազգայնական շարժման կուսակցության հիմնադիրն էր։
2013 թվականին Ահմեդ Քութալմըշ Թյուրքեշի մոտ սուր կոնֆլիկտ է տեղի ունեցել մեկ այլ կուսակից պատգամավոր Շամիլ Թայարի հետ՝ Ալփարսլան Թյուրքեշի հասցեին Թայարի կողմից քննադատության պատճառով[4]։ Այս իրավիճակը, որը ժամանակագրորեն համընկել է Էրդողանի կառավարության դեմ զանգվածային բողոքների հետ, լրացուցիչ բարդություններ է ստեղծել իշխող կուսակցության համար[5]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ahmet Kutalmış TÜRKEŞ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Ahmet Kutalmış Türkeş'in resmi ortaya çıktı
- ↑ «AKP ve Ahmet Kutalmış Türkeş». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ AK Partili Şamil Tayyar ve Kutalmış Türkeş tuvalette kavga etti
- ↑ «Kutalmış Türkeş AKP'den İstifa Etti». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.