Ահաբեկչություն Բիր ալ Աբեդում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահաբեկչություն Բիր ալ Աբեդում
արաբ․՝ هجمات شمال سيناء‎‎
Տեսակահաբեկչական ակտ, ահաբեկչական հարձակում պայթյունով և attack on mosque?
Երկիր{{{2}}} Եգիպտոս
Գրոհի վայրBir al-Abed? և Al-Rawda?
ՏեղադրանքԲիր ալ Աբեդ, Հյուսիսային Սինայ
Գրոհի նպատակզանգվածային ահաբեկչություն
Տարեթիվ2017 թվականի նոյեմբերի 24
ԶենքՊայթուցիկ նյութեր, զանգվածային կրակոցներ, handgun? և rocket-propelled grenade?
Զոհվածներ311 մարդ[1][2]
Վիրավորներ127[2]
Ահաբեկիչների քանակ40

Ահաբեկչություն Բիր ալ Աբեդում, ահաբեկչական հարձակում, որը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 24-ին Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգի Բիր ալ Աբեդ բնակավայրի սուֆիստական մզկիթի վրա։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել Էլ Արիշ քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա։ Պայթյունի և դրան հաջորդած փոխհրաձգության արդյունքում զոհվել է ավելի քան 270 մարդ, ևս 130-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ[3][4][5][6]։ Այս ահաբեկչությունը դարձել է ժամանակակից Եգիպտոսի պատմության ամենախոշոր ահաբեկչությունը[7]։

Հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, ահաբեկիչները, ովքեր մոտեցել էին մզկիթին չորս արագագնացներով, պայթեցրել են ռումբերը, այնուհետև կրակ բացել սուֆիստական մզկիթում ողջ մնացած հավատացյալների ուղղությամբ[8][9]։ Ահաբեկիչները կրակ են բացել նաև ահաբեկչության վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենաների ուղղությամբ[10]։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերի 25-ի տվյալներով հարձակման արդյունքում զոհվածների թիվը հասել է 270-ի, ավելի քան 130 մարդ վիրավորվել է։ Ոստիկանությունը հայտարարել է, որ տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ, քանի որ երկրի զինված ուժերը արգելափակել են բնակավայրից դուրս եկող բոլոր ճանապարհները[11]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակումից հետո Եգիպտոսում հայտարարվել է եռօրյա ազգային սուգ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Militants Kill 305 at Sufi Mosque in Egypt's Deadliest Terrorist AttackThe New York Times.
  2. 2,0 2,1 https://www.start.umd.edu/gtd/search/IncidentSummary.aspx?gtdid=201711240001
  3. «The Latest: Egypt says death toll in mosque attack up to 200». Associated Press. 2017 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. Youssef, Adham (2017 թ․ նոյեմբերի 24). «Egypt mosque attack: state TV raises death toll to 184». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. «Deadly blast strikes mosque in Egypt's Sinai». www.aljazeera.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. Mahfouz, Heba Farouk; Fahim, Kareem (2017 թ․ նոյեմբերի 24). «Death toll in Egyptian mosque attack rises to at least 155, state media report». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. «Боевики атаковали мечеть на севере Синайского полуострова». Коммерсантъ. 2017 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  8. CNN, Hamdi Alkhshali, Ian Lee and Laura Smith-Spark,. «'Scores killed' in Egypt mosque attack». CNN. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  9. The Associated Press (2017 թ․ նոյեմբերի 24). «Mosque bombing, gunfire in Egypt's north Sinai leave at least 155 dead». CBC News.
  10. The Associated Press (2017 թ․ նոյեմբերի 24). «Mosque bombing, gunfire in Egypt's north Sinai leave at least 155 dead». CBC News.
  11. «Egypt mosque attack: Death toll rises to at least 200 after militants' bomb and gun assault in north Sinai». The Independent (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.