Ակտինոբացիլոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակտինոբացիլոզ, կեղծ ակտինոմիկոզ, կենդանիների վարակային հիվանդություն։

Հարուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուցիչները Actinobacillus lignieresii միկրո օրգանիզմներն են, որոնք առաջացնում են թարախակույտեր ավշահանգույցներում, գլխիփափուկ հյուսվածքներում (լեզու, շուրթեր), պարանոցի վրա, հազվադեպ՝ ներքին օրգաններում։ Հարուցիչներն օրգանիզմ են թափանցում վնասված մաշկի կամ բերանի խոռոչի լորձաթաղանթի միջոցով (կերի հետ)։ Հիվանդության ելքը սովորաբար բարենպաստ է։ Ակտինոբացիլոզ պետք է զանազանել կենդանիների սպիտակարյունությունից։ Մարդիկ հազվադեպ վարակվում են հիվանդ կենդանիներից։ Բուժումը, կանխարգելումը և պայքարի միջոցառումները նույնն են, ինչ ակտինոմիկոզի դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։