Ակոբջանի խաչքար (Հռիփսիմե, Վաղարշապատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակոբջանի խաչքար
Ակոբջանի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։
Սկզբնական տեղադրությունՆախկինում գտնվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցում։
Ներկա տեղադրությունԿանգնեցված է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ պարսպի մոտ։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԱկոբջանին։
ԽաչագործԱնհայտ է։
ՊատվիրողԱնհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1552 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԳերեզմանոց
Քարտեզ
Քարտեզ
 Khatchkars of St. Hripsime church Վիքիպահեստում

Ակոբջանի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/17.9.4)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ պարսպի մոտ[2]։ Նախկինում գտնվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցում[2]։

Խաչքարի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել է 1896-1897 թվականներին Մայր Աթոռում ընթացող հին վեհարանի, տպարանի և ժառանգավորաց դպրոցի ավերակների մաքրման ժամանակ։ Խաչքարի ստորին հատվածն ու վերին ձախ անկյունը կոտրված է[2]։

Խաչքարի վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի քիվին՝ միատող արձանագրություն, իսկ սլաքաձև հիմնախորանի վերին երկու անկյուններում ելնդատառ թվագիրն է[2].

  1. [ԽԱ]ՉՍ ԲԱՐԵԽԱՒՍ ԱԿՈԲՋԱՆԻՆ ԵՒ…
  2. ՌԱ. (1552)

Համաձայն արձանագրության՝ խաչքարը նվիրված է Ակոբջանին։ Խաչքարը կանգնեցվել է 1552 թվականին[3]։

Գ. Տեր­-Մկրտչյանը գրի է առել այս խաչքարի միայն քիվի արձանագրությունը, իսկ թվագիրը հավանաբար չի նկատել[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  3. Հակոբյան Պ., Էջմիածնի վիմագրերը Գալուստ Տեր-Մկրտչյանի վերծանմամբ, «Մշակույթ», 1990, թիվ 2-3, էջ 87։