Ակադեմիկոս Ա. Ա. Ուխտոմսկու տուն-թանգարան հուշահամալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակադեմիկոս Ա. Ա. Ուխտոմսկու տուն-թանգարան հուշահամալիր
Տեսակթանգարան և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՌիբինսկ
Հիմնադրվել էսեպտեմբերի 20, 1990
Քարտեզ
Քարտեզ

Ակադեմիկոս Ա. Ա. Ուխտոմսկու տուն-թանգարան հուշահամալիր (ռուս.՝ Мемориальный Дом-музей академика А. А. Ухтомского), Ռիբինսկի պետական պատմա-ճարտարապետական և գեղարվեստական թանգարան-արգելոցի բաժին։ Բացվել է 1990 թվականի սեպտեմբերի 20-ին[1] Ռիբինսկի Վիգոննի փողոցի վրա գտնվող տանը, որտեղ անցել են գիտնականի մանկապատանեկան տարիները[2]։ Համարվում է ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիբինսկ քաղաքում Ալեքսեյ Ալեքսեևիչ Ուխտոմսկու տուն-թանգարանի ստեղծման գաղափարը ծնվել է դեռևս 1950-ական թվականներին, երբ Ռիբինսկի պատմա-գեղարվեստական թանգարանը Ուխտոմսկու աշակերտ Ա. Վ. Մացկևիչից և ընտանիքի բարեկամ Ա. Վ. Բերեզինից ստացավ համապատասխան նյութեր։ Հետագա տարիներին հավաքածուն համալրվեց հետաքրքիր ցուցադրություններով և նյութերով, որոնք ստացվեցին Ե. Ա. Մակարովայից, ով նամակագրական և բարեկամական կապերի մեջ էր գիտնականի հետ, Ա. Վ. Բերեզինայի դուստր Գ. Գ. Խարչենկոյից, Բ. Ն. Մալենտևի թոռնուհի Ն. Վ. Մակարովայից, մանկության ընկեր Վ. Վ. Մալենտևից, Ալեքսեյ Ալեքսեևիչ Ուխտոմսկու աշակերտներ Ֆ. Պ. Նեկրիլովից և Վ. Լ. Բալակշինից։ Թանգարանի ստեղծման գործում մեծ ավանդ են ունեցել Սանկտ Պետերբուրգի համալսարանին կից ակադեմիկոս Ա. Ա. Ուխտոմսկու անվան Ֆիզիոլոգիական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներ պրոֆեսոր Ա. Ս. Բատուևը (տուն-թանգարանի գիտական խորհրդատու) և գիտաշխատող Լ. Վ. Սոկոլովան։ Ռիբինսկի պատմաճարտարապետական գեղարվեստական թանգարան արգելոցի աշխատակիցները, քաղաքի էնտուզիաստները, Ուխտոմսկու ժառանգության ակտիվ պրոպագանդիստներ Լ. Ռ. Վարուշչենկոն, Լ. Մ. Մարասինովան, Ն. Վ. Սուսլովը, Ս. Մ. Բադաևը և ուրիշներ։

Ակադեմիկոս Ալեքսեյ Ալեքսեևիչ Ուխտոմսկու տուն-թանգարան հուշահամալիրի վերականգնման և վերակառուցման աշխատանքներն իրականացվել են «Պոլիգրաֆմաշ» արտադրական միավորման միջոցների հաշվին՝ էնտուզիաստների խմբի կողմից, որտեղ ընդգրկված են եղել Վ. Ա. Կուզնեցովը, Ս. Մ. Մատյուխինսկին, Ի. Պ. Մակարովը, Վ. Մ. Նովիկովը, Ս. Ա. Սուբբոտինը, Ա. Մ. Գլազունովը, Ա. Ա. Կոսարևը, Վ. Վ. Դոդոնովը և Լ. Բ. Կոզիրևը։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուն-թանգարանի ցուցադրություններն այցելուներին ծանոթացնում են Ուխտոմսկիների իշխանական տոհմի պատմությանը և նրանց նշանավոր ներկայացուցիչ ռուս ֆիզիոլոգ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Ալեքսեյ Ալեքսեևիչ Ուխտոմսկու (1875-1942) կյանքին և գործունեությանը[4]։

Թանգարանում ներկայացված են գիտնականի հիմնական գիտական աշխատանքները, ինչպես նաև սոցիալական և կրոնական աշխարհայացքները։ Թանգարանի սրահներից մեկում Ալեքսեյ Ալեքսեևիչ Ուխտոմսկու մանկական տարիների հիշողությունների հիման վրա վերստեղծվել է հյուրասենյակի կահավորանքը, մյուս դահլիճում՝ Լենինգրադի ֆիզիոլոգիական գիտահետազոտական ինստիտուտում գտնվող գիտնականի աշխատասենյակը։ Հատկապես հետաքրքիր է Ալեքսեյ Ալեքսեևիչ Ուխտոմսկու անձնական գրադարանի հավաքածուն, որի բազմաթիվ հատորներում առկա են դրանցում ներկայացված գաղափարների և հայեցակարգերի վերաբերյալ գիտնականի ձեռագիր նշումները։

Տուն-թանգարանը համարվում է ուսումնական կենտրոն, որն օժանդակում է Ալեքսեյ Ալեքսեևիչ Ուխտոմսկու սոցիալ-բարոյական գաղափարների ներդրմանը և ընդգրկված է Ռիբինսկ քաղաքի ուսումնական հաստատությունների ծրագրերում։

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мемориальный дом-музей академика А.А.Ухтомского». www.rybmuseum.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
  2. Мемориальный Дом-музей академика А. А. Ухтомского на сайте «Музеи России»
  3. «Карточка объекта из ЕГРОКН». ru_monuments.toolforge.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
  4. «https://russia.travel/objects/303457/». russia.travel (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]