Ախ այս աչքակապուկը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախ այս աչքակապուկը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԻվան Ուֆիմցև
ՍցենարիստԷլեոնորա Տադե
ՀնչյունավորումՎսևոլոդ Լարիոնով, Եվգենի Վեսնիկ, Նադեժդա Ռումյանցևա, Լյուդմիլա Գնիլովա, Ելենա Սանաևա, Yekaterina Ufimtseva? և Ալեքսեյ Շելիգին
Բեմադրող նկարիչԼեոնիդ Շվարցման
ԵրաժշտությունԱլեքսեյ Շելիգին
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9 րոպե
Թվական1994

Ախ այս աչքակապուկը (ռուս.՝ Ах, эти жмурки!), ռեժիսոր Իվան Ուֆիմցևի ռուսական տիկնիկային մուլտֆիլմը, որը նկարահանվել է ըստ նրա կնոջ` Էլենորա Տադեի սցենարի։ Լեոնիդ Շվարցմանի հետ Ուֆիմցևը կենդանիների մասնակցությամբ ստեղծել է մի պատմություն՝ ազնվության, պարկեշտության, բարության և փոխադարձ աջակցության մասին[1]։

1993 թվականին նկարահանված «Գյուղական զավեշտախաղ» մուլտֆիլմի շարունակությունն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ռյազանյան գյուղի անասնաբակերից մեկում։ Աչքակապուկ անմեղ խաղը թյուրիմացության պատճառ է դառնում, որի արդյունքում քիչ է մնում քանդվի Անտարկտիդայից եկած պինգվինի և համեստ հավիկ Պեստրուշկինի ընտանեկան երջանկությունը։ Պինգվինը իր ճուտիկների հետ աչքակապուկ խաղալիս պատահմամբ համբուրում է կովին, ինչի պատճառով տեղի բամբասող հավեր Իզաբելը և Ագնեսան, որ սիրահարված էին պինգվինին, հայտնում են նրա կնոջն այդ իբր թե «դավաճանության» մասին, և վերջինս դուրս է վռնդում խեղճ պինգվինին։ Իսկ հարևաններից յուրաքանչյուրը որոշում է ձեռք բերել նրան, ինչի պատճառով պինգվինը նույնիսկ ստիպված է լինում ջրհորի մեջ ցատկել։ Բայց վերջում ամեն ինչ լավ է ավարտվում. «ջրահեղձը», պարզվում է, ողջ ու առողջ է, և վերադառնում է իր կնոջ մոտ։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • սցենարի հեղինակ` Էլեոնարա Տադէ
  • բեմադրող ռեժիսոր` Իվան Ուֆիմցև
  • բեմադրող նկարիչ` Լեոնիդ Շվարցման
  • կինոօպերատոր` Իգոր Դիանով
  • կոմպոզիտոր` Ալեքսեյ Շելիգին
  • հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • նկարիչ-անիմատորներ` Տատյանա Մոլոդովա, Սերգեյ Կոսիցին
  • տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են` Ալեքսանդր Մաքսիմով, Վլադիմիր Կոնոբեև, Վլադիմիր Ալիսով, Օլեգ Մասաինով, Վիկտոր Գրիշին, Նինա Մոլևա, Նատալյա Գրինբերգ, Նիկոլայ Զակլյակով, Նատալյա Բարկովսկայա
  • Խմբագիր` Նատալյա Աբրամովա
  • մոնտաժող` Գալինա Ֆիլատովա
  • տնօրեն` Ալինա Վլասովա

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվգենի Վեսնիկ
  • Վսեվոլոդ Լարիոնով
  • Լյուդմիլա Գնիլովա
  • Նադեժդա Ռումյանցևա
  • Ելենա Սանաևա
  • Եկատիրինա Ուֆեմցև
  • Ալեքսեյ Շելիգին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Иван Уфимцев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]