Ալվարո Սիլվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալվարո Պերալտա Սիլվա Լինարես
իսպ.՝ Álvaro Peralta Silva Linares
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆիլիպիններ
Ծննդյան ամսաթիվ մարտի 30, 1984(1984-03-30) (40 տարեկան)
Ծննդավայր ԻսպանիաԱնդուխար, Իսպանիա
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վիետնամ «T&T»
Համար 77
Պատանեկան կարիերա
Իսպանիա «Մալագա»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2009 Իսպանիա «Մալագա» 46 (1)
2008—2009 Իսպանիա «Հերես» 19 (0)
2009—2011 Իսպանիա «Կադիս (ֆուտբոլային ակումբ)Կադիսս» 60 (1)
2011—2013 Իսպանիա «Հերես» 13 (1)
2012 Ռումինիա «Պետրոլուլ» 5 (0)
2013—2014 Ադրբեջան «Խազար Լենկորան» 41 (1)
2014—2015 Քուվեյթ «Ալ Կադիսիա» 5 (0)
2015—2016 Հարավային Կորեա «Տեդջոն Սիթիզեն» 22 (0)
2017—н.в. Վիետնամ «T&T» 14 (4)
Ազգային հավաքական
2014—2015 Ֆիլիպիններ Ֆիլիպիններ 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալվարո Պերալտա Սիլվա Լինարես (իսպ.՝ Álvaro Peralta Silva Linares, մարտի 30, 1984(1984-03-30), Անդուխար, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա), իսպանական ծագմամբ ֆիլիպինցի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «T&T» ֆուտբոլային ակումբում որպես պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարո Պերալտա Սիլվան հանդիսանում է «Մալագա» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան։ 2006 թվականին նա իր թիմի կազմում առաջին անգամ հանդես է եկել Իսպանիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնում։ 2008 թվականի ամռանը Ալվարո Պերալտա Սիլվան վարձավճարով տեղափոխվում է իսպանական «Հերես» ֆուտբոլային ակումբ։ Նույն թվականի սեպտեմբերի 14-ին նա առաջին անգամ խաղում է իր նոր թիմի կազմում ընդդեմ «Սալամանկա» ֆուտբոլային ակումբի[1]։ Մրցաշրջանի արդյունքներով նա կարողացավ օգնել «Հերեսին» դուրս գալ երկրորդ դիվիզիոնից և մտնել Իսպանիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնություն։ Վարձակալության պայմանագրի ավարտից հետո Ալվարո Պերալտա Սիլվան հեռանում է «Մալագայից» և եռամյա պայմանագիր ստորագրում մեկ այլ իսպանական ֆուտբոլային ակումբի՝ «Կադիսի» հետ[2]։ 2009 թվականի օգոստոսի 30-ին «Սալամանկայի» հետ տեղի ունեցած խաղում նա առաջին անգամ հանդես է գալիս նոր ակումբի կազմում[3]։ Մրցաշրջանի արդյունքների համաձայն թիմը լքում է առաջնությունը և տեղափոխվում Սեգուդա B, սակայն Ալվարոն մնում է թիմի կազմում։ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին «Էքսիհայի» դեմ խաղում նա խփում է «Կադիսի» կազմում իր առաջին գոլը[4]։

2011 թվականի ամռանը Ալվարո Սիլվան վերադառնում է «Հերես»[5], որը այդ ընթացքում դուրս էր մնացել բարձրագույն խմբից։ 2012 թվականի սկզբին նա վարձակալական հիմունքներով տեղափոխվում է ռումինական «Պետրոլուլ» ֆուտբոլային ակումբ[6]։ Նույն թվականի մարտի 11-ին բուխարեստյան «Ռապիդի» դեմ խաղում Ալվարո Սիլվան անցկացնում է իր առաջին խաղը Ռումինիայի առաջնությունում[7]։

2013 թվականի սկզբին Ալվարո Սիլվան երկու տարով պայմանագիր է ստորագրում ադրբեջանական «Խազար Լենկորան» ֆուտբոլային ակումբի հետ[8]։ Նույն թվականի փետրվարի 11-ին Բաքվի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Ալվարո Սիլվան անցկացնում է իր առաջին խաղը Ադրբեջանի ֆուտբոլի առաջնությունում[9]։ Մարտի 30-ին ԱԶԱԼ-ի դեմ խաղում Ալվարոն խփում է «Խազարի» կազմում իր առաջին գոլը[10]։ Սիլվան օգնեց իր թիմին հաղթել Ադրբեջանի սուպերգավաթը։ 2014 թվականի Ալվարոն տեղափոխվում է քուվեյթյան «Ալ Կադիսիա» ֆուտբոլային ակումբ[11], որի կազմում դարձավ Ասիական կոնֆեդերացիայի գավաթակիր և Քուվեյթի սուպերգավաթակիր։ 2015 թվականի ամռանը նա պայմանագիր է ստորագրում հարավկորեական «Տեդջոն Սիթիզեն» ֆուտբոլային ակումբի հետ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարոյի տատիկը եղել է ֆիլիպինուհի, այդ իսկ պատճառով 2014 թվականին նա որոշում է կայացրել հանդես գալ Ֆիլիպինների ազգային հավաքականի կազմում։ Հոկտեմբերի 31-ին նա մասնակցել է Նեպալի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպմանը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Ադրբեջան «Խազար Լենկորան»

Քուվեյթ «Ալ Կադիսիա»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Саламанка VS. Херес 2:1». soccerway.com. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14-ին.
  2. «El defensa Álvaro Silva ficha por el Cádiz» [Defender Álvaro Silva signs for Cádiz]. Marca (Spanish). 2009 թ․ հուլիսի 16. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Кадис VS. Саламанка 0:1». soccerway.com. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 30-ին.
  4. «Кадис VS. Эсиха 4:1». soccerway.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. «El Xerez ficha al defensa Álvaro Silva para las dos próximas temporadas» [Xerez signs defender Álvaro Silva for the next two seasons]. El Comercio (Spanish). 2011 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Alvaro Silva Linares merge în Antalya» [Alvaro Silva Linares joins squad in Antalya] (Romanian). Petrolul Ploiesti. 2012 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Рапид Бухарест VS. Петролул 2:0». soccerway.com. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  8. «A contract was signed with Alvaro Silva». Lankaran FC. 2013 թ․ հունվար. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  9. «Хазар-Ленкорань VS. Интер Баку 2:3». soccerway.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  10. «Хазар-Ленкорань VS. АЗАЛ 1:1». soccerway.com. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  11. «El marbellí Álvaro Silva jugará en Kuwait en el Qadsia Sporting Club» [Marbella's own Álvaro Silva will play in Kuwait for Qadsia Sporting Club]. Marbella 24 Horas. 2014 թ․ հուլիսի 20. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]