Ալոխթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալոխթոն (հուն. αλλο - այլ + xθών – հող), ապարներ և օգտակար հանածոներ, որոնք առաջացել են վերանստվածքային ելանյութից (օրինակ՝ ջրերի բերած բուսական մնացորդների կուտակումից աոաջացած հանածո ածուխները)։

Ալոխթոնն ունի նաև մեկ այլ նշանակություն։ Ալոխթոն են կոչվում նաև ծալքավոր ստրուկտուրաների մասերը, որոնք վրաշարժված են չխախտված ավտոխթոն ստրուկտուրաների վրա և առաջացնում են տեկտոնական ծածկույթներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png