Ալյոնա Տիրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյոնա Տիրոն
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 8, 1993(1993-12-08)[1] (30 տարեկան)
ԾննդավայրՆովոսիբիրսկ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունռեգբի յունիոն խաղացող և rugby sevens player
 Alena Tiron Վիքիպահեստում

Ալյոնա Դիմիտրիևա Տիրոն (մինչև ամուսություն՝ Բոգոչյովա, առաջին ամուսնությամբ՝ Միխալցով, դեկտեմբերի 8, 1993(1993-12-08)[1], Նովոսիբիրսկ, Ռուսաստան)[2], ռուս ռեգբիտուհի, ՑՍԿԱ-ի և Ռուսաստանի հավքականի «ռեգբի-7»-ի պաշտպան (ազգային հավաքականի ղեկավար)[2][3]։ Եվրոպայի չեմպիոն 2014, 2016, 2017, 2018 և 2019 թվականներին։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ և սպորտի վաստակավոր վարպետ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկանից սկսել է զբաղվել թեթև աթլետիկայով, եղել է Ռուսաստանի չեմպիոնատի արծաթե և բրոնզե մրցանակակիր[5]։ Նաև 2011 թվականին Վլադիմիր Նիկոլաևիչ Դեմոնը՝ «Ենիսեյ-ՍՏՄ» ակումբի մենեջերը, տեսել է նրա ելույթը Սիբիրի դաշնային շրջանի մրցույթներում, որը տեղի է ունեցել Օմսկում, և առաջարկել է նրան տեղափոխվել ռեգբի, բայց նա հրաժարվել է։ 2013 թվականի մարտին, ավարտելով օլիմպիական ուսումնարանի ռեզերվը, Ալյոնան տեղափխվել է Կրասնոյարսկ և սկսել է զբաղվել ռեգբիով։ Նրան առաջարկ է եկել «Ենիսեյ-ՍՏՄ» ակումբի մենեջերից՝Մաքսիմ Զալցմանայից, և 2013 թվականի մայիսի 1-ին նա դարձել է Կրասնոյարսկի հավաքականի անդամ[2]։ Սովորել է Սիբիրյան ֆեդերալական համալսարանում, և նրա հավաքականի կազմում դարձել է արծաթե մրցանակակիր՝ Ռուսաստանի երիտասարդների III ամառային սպարտադիայում[6]։

Ռուսաստանի «ռեգբի-7» հավաքականում առաջին անգամ հրավիրվել է 2013 թվականի վերջին՝ Դուբայում տեղի ունեցած Համաշխարհային էտապներից հետո, բայց ոտնաթաթի վնասվածքների պատճառով չի գնացել։ 2014 թվականի հունվարին առաջին անգամ միացել է ազգային հավաքականի կազմին, և արագ հարմարվել է պայմաններին, հայտնվել է Համաշխարհային սերիայի հայտում և դեբյուտել է հաջորդ փուլում[2]։ Ռուսաստանի հավաքականի կազմում հինգ անգամ հաղթել է Եվրոպայի «ռեգբի-7» չեմպիոնատը՝ 2014 թվականին Ալյոնան երկու էտապ առանց փոխարինաման է խաղը վերջացել և նվաճել է իր առաջին եվրոպական «ոսկին»[2]։ Վնասվածքի պատճառով չի խաղացել Ռիո դե ժանեյրոյում տեղի ունեցող Օլիմպիական խաղերի դուբլինյան որակավորման մրցաշարերին, որում Ռուսաստանի հավաքականը կրել է անհաջողություն, վճռական հանդիպմանը պարտվելով իսպանուհիներին։ Այդ նույն տարում Ալյոնան որակազրկվել է մելդոնիա դեղահաբը օգտագործելու պատճոռով[7][8], մի քանի ամիս հետո առարկել է որակազրկումը և հասնել է լիարժեք արդարացման[9]։

2016, 2017 և 2018 թվականներին Ալյոնան համարակալվել է Ամենաօգտաշատ խաղացող (MVP) մրցանակին՝ Համաշխարհային սերիայի «ռեգբի-7»-ին[10], բայց շահել է այն միայն 2018/2019 սեզոնին, մեծ առավելությամբ շրջանցելով մրցակցին։ Համաշխարհային սերիայի «ռեգբի-7» մրցաշարի 2017/2018 սեզոնի վերջում Ալյոնայի ակտիվում եղել է 84 խաղ և 366 միավոր (70 փորձ)[11], 2018/2019 սեզոնի վերջում՝ 120 խաղ և 451 միավոր (87 փորձ և 8 իրացում), 2019 թվականի վերջում՝ 133 խաղ և 483 միավոր (այդ թվում 93 փորձ)։ Հավաքականի ղեկավար է հանդիսացել 2017 թվականի դեկտեմբերից հետո։

Խաղի ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղում կարևոր է համարում ամեն գնդակում խմբային խաղը և գերադասում է փոխանցումները։ Պաշտպանությունում աչքի է ընկնում ագրեսիվ խաղով։ Գրոհում գործում է հակառակորդի պաշտպանության գծերի շատ ճեղքումներով, դարձել է նշանավոր իր փոխանցումներով՝ ընդհարման պատճառով, որոնց շնորհիվ հաճախ ճեղքում է մրցակցի պաշտպանողական գոտիները։ Իրեն լավագույն զուգընկեր է համարում Ելենա Զդրոկովային, որին հենց ինքն է բերել ռեգբի[2]։ Իր առաջին խաղային դիրքը եղել է ծայրի երեք քառորդը (վինգեր)։ Հետագյում նա տեղափոխվել է կենտրոնական երեք քառորդ դիրք, որում նա կատարել է մեծ ծավալի աշխատանք ինչպես գրոհում, այնպես էլ պաշտպանությունում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյոնայի մայրը կրթությամբ մաթեմատիկոս է[12]։

Առաջին ամուսինը ռեքբիստ Ալեքսեի Միխալոցովն է, նախկինում նաև թեթև ատլետ[13]։ Երկրորդ ամուսինը՝ Մոսկվայի «Տորպեդոյի» խաղացող։ Հարսանիքը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 12-ին, ապրում են Զելենոգրադում։ Ալյոնան դաշտում աչքի է ընկնում, հատկապես իր գույնզգույն հյուսերով[10][14]։

Համարվում է խմբագրական խորհուրդի «Rugby» պարբերագրի անդամ[15]։

Հաջուղությունները թեթև աթլետիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 Ռուսաստանի չեմպիոնատ՝ արծաթե (400+300+200+100 մ վազքամրցույթ) և բրոնզե (800+400+200+100 մ վազքամրցույթ) մրցանակներ։

Հաջողությունները ռեգբիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջռուսական մրցարշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի չեմպիոնատ՝ 2017, 2021
  • Ռուսաստանի չեմպիոնատի բրոնզե մրցանակակիր՝ 2013, 2019
  • Ռուսաստանի չեմպիոնատի արծաթե մրցանակակիր՝ 2015, 2016, 2018
  • Ռուսաստանի գավաթի եզրափակիչ՝ 2015, 2017

Ռուսաստանի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի ռեգբի-7 չեմպիոնատ՝ 2014, 2016, 2017, 2018, 2019
  • Եվրոպայի ռեգբի-7 չեմպիոնատի արծաթե մրցանակակիր՝ 2015
  • Եվրոպայի ռեգբի-15 չեմպիոնատի բրոնզե մրցանակակիր՝ 2016

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015/2016 սեզոնին Աշխարհի առաջին առաջնությունների խորհրդանշական հավաքականի մասնակից
  • 2017/2018 սեզոնին Աշխարհի առաջին առաջնությունների խորհրդանշական հավաքականի մասնակից՝ Ճապոնիայում
  • Աշխարհի առաջնությունների ամենաարժեքավոր խաղացողի մրցանակի հնգապատիկ շահող (այդ թվում 2017/2018 սեզոնին՝ Դուբայում՝ Կիտակյուսյուում)[16][17][18]
  • 2018/2019 սեզոնի MVP Աշխարհի ռեգբի-7 առաջնությունն[19]
  • Տարվա ռեգբիստ Ռուսաստանում՝ 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/146148
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Алена Михальцова: «Когда я стала играть в регби, мама начала писать стихи»(ռուս.)
  3. «Состав женской сборной России по регби-7 на сбор в Новогорске». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. «Приказ Министерства спорта № 20 нг от 27 апреля 2018 года» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  5. О назначении ежемесячных денежных выплат спортсменам
  6. Студенты СФУ - призеры III летней спартакиады молодежи России по регби Արխիվացված 2022-01-13 Wayback Machine (ռուս.)
  7. Мельдоний выбил двух игроков из сборных России по регби
  8. Алена Михальцова уверяет, что последний раз принимала препарат полгода назад
  9. «Артем Пацев: «С Михальцовой не просто снято временное отстранение, ее дело полностью прекращено»». Sports.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  10. 10,0 10,1 Алена Михальцова: самые красивые регбистки в мире играют за сборную России(ռուս.)
  11. 7 красивых причин смотреть женский Кубок мира по регби-7(ռուս.)
  12. Алёна Михальцова: «В регби надо выживать» (ռուս.)
  13. Алена Михальцова: в моей положительной пробе было всего 7,5 нанограмм мельдония(ռուս.)
  14. Красота спасет мир: топ-3 самых необычных причесок регбисток казанского этапа чемпионата Европы(ռուս.)
  15. Выпуск 02 (04) / 2019 Արխիվացված 2019-08-16 Wayback Machine (ռուս.)
  16. «RWC Sevens 2018: Women's team profiles». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  17. «Mikhaltsova wins DHL Impact Player in Dubai». World Rugby. 2017 թ․ դեկտեմբերի 4.
  18. «Mikhaltsova named DHL Impact Player in Kitakyushu». World Rugby. 2018 թ․ ապրիլի 23. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  19. Михальцова стала самым полезным игроком Мировой серии по регби-7(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]