Ալմա Ադամկենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալմա Ադամկենե
լիտ.՝ Alma Adamkienė
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10, 1927(1927-02-10)
ԾննդավայրՇյաուլյայ, Լիտվա
Մահացել էմայիսի 21, 2023(2023-05-21)[1] (96 տարեկան)
Մահվան վայրՎիլնյուս, Լիտվա
ԳերեզմանՊետրաշյունայ գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ և  Լիտվա
ԿրթությունԷրլանգեն-Նյուրնբերգի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բանասեր և բարեգործ
ԱմուսինValdas Adamkus?
Զբաղեցրած պաշտոններFirst Lady of Lithuania? և First Lady of Lithuania?
Պարգևներ և
մրցանակներ
Սպիտակ աստղի առաջին աստիճանի շքանշան Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ Թագի դաշինքի մեծ խաչ Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար աստղով շքանշանի կոմանդոր և Դոմ Հենրի մանկան մեծ խաչ[2][3]
 Alma Adamkienė Վիքիպահեստում

Ալմա Ադամկենե (լիտ.՝ Alma Adamkienė, փետրվարի 10, 1927(1927-02-10), Շյաուլյայ, Լիտվա - մայիսի 21, 2023(2023-05-21)[1], Վիլնյուս, Լիտվա), լիտվացի բանասեր և բարերար։ Եղել է Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի (1998-2003 և 2004-2009) կինը։ Ունեցել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիություն[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմա Ադամկենեն ծնվել է Շյաուլյայում 1927 թվականի փետրվարի 10-ին։ Նրա հայրը՝ Ստասիս Նուտաուտասը, եղել է գործարար, մայրը՝ Սոբլիտե-Նուտաուտիենեն, օգնել է ամուսնուն տարբեր առևտրային գործերում[5]։։

Կյանքը Միացյալ Նահանգներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմա Նուտաուտայտեն Միացյալ Նահանգներ է գաղթել 1949 թվականին։ Սկզբում աշխատել է որպես լաբորանտ պողպատի գործարանում։ Ավելի ուշ նա աշխատանքի է անցել ապահովագրական ընկերությունում։ Կազմակերպել է նաև միջոցառումներ լիտվացի էմիգրանտների համար։ Նուտաուտայտեն ամուսնացել է Վալդաս Ադամկուսի հետ 1951 թվականին և վերցրել ամուսնու ազգանունը (ԱՄՆ-ում նա հայտնի էր որպես Ալմա Ադամկուս)[6]։

Առաջին տիկին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնու՝ Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի հետ, 2009 թվական

1997 թվականին Լիտվայում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ Վալդաս Ադամկուսը առաջադրվել է նախագահի պաշտոնում և հաղթել։ Այն բանից հետո, երբ Ադամկուսը դարձել է նախագահ, Ադամկիենեն ներգրավվել է լիտվական տարբեր սոցիալական ծրագրերում, որոնք ուղղված են եղել երեխաների բարեկեցությանը։ 1999 թվականին նա բացել է Ալմա Ադամկենեի բարեգործության և աջակցության հիմնադրամ։

Անձնական կյանք և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամկենեն չի ունեցել երեխաներ։ Նա մահացել է սրտի կաթվածից Վիլնյուսում, 2023 թվականի մայիսի 21-ին, 96 տարեկան հասակում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Lithuania’s former first lady Alma Adamkienė passes away aged 96
  2. ENTIDADES ESTRANGEIRAS AGRACIADOS COM ORDENS PORTUGUESAS
  3. ENTIDADES ESTRANGEIRAS AGRACIADOS COM ORDENS PORTUGUESAS
  4. Бывшая супруга президента Эстонии осталась без пособия по безработице Արխիվացված 2015-06-09 Wayback Machine. // Lenta.ru(Ստուգված է 19 Դեկտեմբերի 2016)
  5. «Биография». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  6. «Behind the scenes. The nation's First Lady plays a vital role in her husband's career». Office of the President of Lithuania. Վերցված է 2009 թ․ ապրիլի 13-ին.
  7. «Lithuania's former first lady Alma Adamkienė passes away aged 96». Lithuanian National Radio and Television (անգլերեն). 2023 թ․ մայիսի 21. Վերցված է 2023 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմա Ադամկենե» հոդվածին։