Ալկալա դե լոս Գասուլես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալկալա դե լոս Գասուլես
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ165 ± 1 մետր
Մակերես479,59 կմ²
Մասն էQ100593629?[1], Q107553373?[2] և La Janda?[3]
Քարտեզ
Քարտեզ

Ալկալա դե լոս Գասուլես (իսպ.՝ Alcalá de los Gazules), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովինցիայի Լա Խանդա շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 478.52 կմ² տարածք; Բնակչության թիվը 2010 թվականի տվյալներով եղել է 5592 մարդ։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 70 կիլոմետր է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկալա դե լոս Գասուլեսի տեղում դեռ հին հռոմեական ժամանակներում եղել է Լասկուտա բնակավայրը, որի ավերակները պահպանվել են[4]։

Կաստիլիայի թագավոր Ֆերդինանդ Չորրորդը 1310 թվականի հուլիսի 21-ին իր իշխաններից Ալֆոնսո Ֆերնանդես դե Կորդոբային է նվիրել Ալկալա դե լոս Գասուլես քաղաքն ու ամրոցը՝ պայմանով, որ 150 զինյալներով կարողանա այն պաշտպանել մուսուլմանների գրոհներից[5]։ Ուսումնասիրողներից ոմանք գտնում են, որ Ալֆոնսո Ֆերնանդեսը ոչ թե սեփականության իրավունքով իշխել է ամրոցին ու քաղաքին, այլ պարզապես եղել է դրանց կառավարիչը, քանի որ իր կտակում ոչինչ չի նշել ամրոցի ու քաղաքի մասին, և դրանք չեն փոխանցվել նրա ժառանգներին։

1558 թվականին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդը իր զարմիկներից Էնրիկեսին շնորհել է Ալկալա դե լոս Գասուլեսի հերցոգի տիտղոս։ 17-րդ դարի կեսերից այդ տիտղոսը պատկանել է ազնվականական Մեդինասելի տոհմին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Andalusian Notaries Association https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
  2. Register of Local EntitiesMinistry of Finance and Public Administration.
  3. ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.)Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X; 0212-5803
  4. https://www.diariodejerez.es/jerez/Jerez-elefantesJerez-elefantes_0_1181882221.html%7Ctítulo=Jerez(չաշխատող հղում) y los elefantes|fechaacceso=21 de mayo de 2019|apellido=Jerez|nombre=Diario de|fecha=15 de octubre de 2017|sitioweb=Diario de Jerez|idioma=es-ES}}
  5. El privilegio por el que el rey Fernando IV concedió a Alfonso Fernández de Córdoba la villa y el castillo de Alcalá de los Gazules, que fue otorgado el día 21 de julio de 1310, fue publicado íntegramente por Antonio Benavides Fernández de Navarrete en el tomo segundo de sus Memorias de Don Fernando IV de Castilla. Cfr. Benavides (1860a), pp. 763-765.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալկալա դե լոս Գասուլես» հոդվածին։