Ալլահվերդի Բագիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալլահվերդի Բագիրով
ադրբ.՝ Allahverdi Teymur oğlu Bağırov
ապրիլի 22, 1946(1946-04-22) - հունիսի 12, 1992(1992-06-12) (46 տարեկան)
ԾննդավայրԱկնա, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԱրանզամին, Խոջալուի շրջան, Ադրբեջան
ԳերեզմանQ16378235?
Քաղաքացիություն Ադրբեջան և  ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Ալլահվերդի Բագիրով (ադրբ.՝ Allahverdi Teymur oğlu Bağırov), ադրբեջանցի սպա, աղդամի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ, Ադրբեջանի ազգային հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1946 թվականի ապրիլի 22-ին Աղդամում (Ակնա)։ Դպրոցն ավարտելուց հետո 1965 թվականից զբաղվել է սպորտով։ Հանդիսացել է աղդամի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը[1][2], նաև եղել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի անդամ։

Ղարաբաղյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի սև հունվարի դեպքերից հետո Ալլահվերդին Աղդամում (Ակնա) կազմավորել է Աղդամի գումարտակը։ Խոջալուի արյունահեղության ժամանակ Ալլահվերդին կարողացել է փրկել շատ հայրենակիցների[3]։

1992 թվականին Խոջալուի արյունահեղության ժամանակ Ալլահվերդին կարողացել է փրկել շատ հայրենակիցների։

1992 թվականի հունիսի 12-ին մասնակցել է Վարազաբուն, Դահրազ, Նախիջևանիկ, Վարդաձոր։ Նա վստահեցնում էր, որ իր գումարտակով կարող է հասնել Ստեփանակերտ։ Սակայն երբ նա մի անգամ վերադառնում էր դիրքի ստուգումից նրա մեքենան ականի վրա պայթում է։ Նա և վարորդը զոհվում են։

Ամուսնացած է եղել ունի մեկ որդի և երկու դուստր։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի Հանրապետության նախագահի 1993 թվականի փետրվարի 24-ի № 476 հրամանով Ալլահվերդի Թեյմուր օղլի Բագիրովին շնորհվել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում (հետմահու)

Թաղված է Ակնայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Müşfiqin "Qarabağ"dan böyük sevgisi yoxdur». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. «"QARABAĞ"A SADİQ YAŞAR HÜSEYNOV». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. BAĞIROV ALLAHVERDİ TEYMUR oğlu

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]