Ալի Հասանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Հասանով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ և Նոր Ադրբեջան
Կրթություն՝ Արդբեջանի պետական նավթային ակադեմիա (1969)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր ապրիլի 10, 1948(1948-04-10) (76 տարեկան)
Ծննդավայր Ջեբրաիլի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան
 
Պարգևներ
«Փառքի» շքանշան և 2nd degree "For Service to the Fatherland" order

Ալի Շամիլ օղլի Հասանով (ադրբ.՝ Əli Şamil oğlı Həsənov), ադրբեջանցի պետական և քաղաքական գործիչ, Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի ղեկավար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանական ԽՍՀ-ի Ջեբրաիլի շրջանում (Ջրական)։ 1969 թվականին ավարտել է Արդբեջանի պետական նավթային ակադեմիայի նավթամեխանիկայի ֆակուլտետը։ 1978 թվականին դարձել է «ՔիմՊրոմի» տնօրենի տեղակալ։ 1980 թվականին ընտրվել է Սումգայիթի կուսակցական կոմիտեի երկրորդ քարտուղար[2]։

Կարիրերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին նշանակվել է «ԱզերՔիմիայի» նախագահի տեղակալ, իսկ 1994 թվականից նախագահ, 1997 թվականին աշխատել է Բնական պաշարների օգտագործման վերահսկողության պետական կոմիտեում[2]։ 1998 թվականի սեպտեմբերի 18-ին նշանակվել է Ադրբեջանի փոխվարչապետ, նաև Փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի ղեկավար[3]։ Հանդիսանում է Միջազգային հումանիտար օգնության կոմիտեի անդամ։ Ալի Հասանովի գլխավորությամբ ոչնչացվել են Հայաստանից եկած փախստականների և Ղարաբաղից բռնի տեղահանվածների վրանային քաղաքամասերը[4]։ Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված կոնֆերանսի ժամանակփոխվարչապետն ասել է՝

Երբ պետք են էներգետիկ ռեսուրսներ Ադրբեջանը պետք է բոլորին, իսկ երբ պետք է լուծվի Ղարաբաղի հարցը, այն չի լուծվում։ Իմ կարծիքով միակ պատճառն այն է, որ աշխարհում կա անարդարություն։ Ինչպե՞ս կարելի է լուծել այս հակամարտությունը. Ես կարծում եմ, որ բոլորը պետք է քաշվեն մի կողմ և թողնեն Հայաստանին ու Ադրբեջանին դեմ առա դեմ
- [5]

:

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադրբեջանի «փառքի» շքանշան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Заместитель премьер-министра
  2. 2,0 2,1 «NEFT AKADEMİYASININ MƏZUNLARI». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. «Azərbaycanın Qaçqınların və Məcburi Köçkünlərin İşləri üzrə Dövlət Komitəsində ümummili lider Heydər Əliyevin anadan olmasının 87-ci ildönümü münasibətilə tədbir keçirilib». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «Last tent». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. В XIX веке 95% населения Эриванского ханства составляли азербайджанцы

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]