Ալեքսանդր Մարության (գեղանկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Մարության
Ծնվել էհուլիսի 29, 1953(1953-07-29) (70 տարեկան)
ԾննդավայրՀյուսիսային Կովկաս, Ռուսաստան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ

Ալեքսանդր Մարության (հուլիսի 29, 1953(1953-07-29), Հյուսիսային Կովկաս, Ռուսաստան), գեղանկարիչ, աբստրակցիոնիստ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մարությանը ծնվել է 1953 թվականի. հուլիսի 29-ին, Հյուսիսային Կովկասում[2]։ Հայտնի է նաև «Ամառ» մականունով։ Հայաստան Է տեղափոխվել 1969 թվականին։ Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, որն ավարտել է 1975 թվականին։

1986-1990 թվականներին Ալեքսանդր Մարությանը եղել է Թիֆլիսի վրացական դիզայներական ֆոնդի գեղարվեստական ղեկավարը, մասնակցելով տարբեր դեկորատիվ ճարտարապետական նախագծերի։ 1993 թվականին զբաղեցրել է Հայաստանի Ժողարվեստի թանգարանի տնօրենի պաշտոնը։

1994 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 1999-2006 թվականների ընթացքում Նյու Յորքում և Լոս Անջելեսում աբստրակտ ոճով ստեղծել է մի շարք ֆիլմեր, որպես նոր արտիստիկ արտահայտման միջոց, որին անվանել է «վիդեոնկարչություն» (Videopainting): Այդ ընթացքում մի շարք փորձարկումներ է կատարել՝ լույսի էներգիայի վիդեոհոլովակներ նկարահանել և բացահայտել ֆրակտային կառուցվածքներ։

Ճարտարապետ Սևակ Պետրոսյանի հետ 2003 թվականից Լոս Անջելեսում աշխատել է որպես նկարիչ, գրաֆիկ-դիզայներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ովքե՞ր են հայտնի հայերից ծնվել այս օրը». yerkirmedia.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  2. «AV Production - Ալեքսանդր Մարության». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]