Ալեքսանդր Կովինկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Կովինկա
ուկրաիներեն՝ Олександр Іванович Ковінька
Ծնվել էհունվարի 13, 1900(1900-01-13)
ԾննդավայրPloske, Պոլտավա նահանգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 25, 1985(1985-07-25) (85 տարեկան)
Վախճանի վայրՊոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊոլտավա
Մասնագիտությունգրող և երգիծաբան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՊոլտավայի ազգային մանկավարժական համալսարան
ԿուսակցությունBorotbists?
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Ալեքսանդր Կովինկա (ուկրաիներեն՝ Ковінька Олександр Іванович, հունվարի 13, 1900(1900-01-13), Ploske, Պոլտավա նահանգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 25, 1985(1985-07-25), Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող, երգիծաբան, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Կովինկան ծնվել է 1900 թվականին Պոլտավայի մարզի Ռեշետիլովկայի շրջանի Պլոսկոյե գյուղում, գյուղացու ընտանիքում։ Ավարտել է զեմստվոյական տարրական ուսումնարանը և 12 տարեկան հասակից կատարել է վարձու աշխատանքներ։ Հեռակա կարգով ավարտել է Պոլտավայի ժողովրդական կրթության ինստիտուտը։ 1928 թվականին աշխատանքի է անցել «Բոլշևիկ Պոլտավշչինի» թերթում։ Առաջին հումորիստական ստեղծագործությունները լույս են տեսել «Սելյանսկայա Պրավդա» հանրապետական թերթում 1925 թվականին, այնուհետև պարբերաբար տպագրվել է տարբեր ամսագրերում։ Հումորեսկների առաջին գիրքը լույս է տեսել 1929 թվականին։ Հեղինակ է հումորիստական և երգիծական պատմվածքների, նովելների[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ներվերի հետ մի խաղացեք», 1958 թ.
  • «Կատուներ և կատվի պոչեր», 1964 թ.
  • «Հատընտիր՝ երկու հատորով»
  • «Ինչպես են ինձ սովորեցրել»
  • «Ինչպես են ինձ բուժել»

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օստապ Վիշնյայի անվան գրական մրցանակ, 1984 թ.
  • «Պատվո նշան» շքանշան, 1970 թ.

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին այն տան պատին, որտեղ վերջին տարիներին ապրել է Ալեքսանդր Կովինկան, փակցվել է հուշատախտակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]