Ալեքսանդր Կարչավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Կարչավա
 
Կրթություն՝ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 14, 1948(1948-01-14) (76 տարեկան)

Ալեքսանդր Կարչավա (ռուս.՝ Алекса́ндр Алексе́евич Карча́ва, հունվարի 14, 1948(1948-01-14)), ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Արևելյան լեզուների ինստիտուտը (1971) և  ԽՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիան (1990)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել զբաղվել 1992 թվականից։ Տիրապետում է թայերեն, անգլերեն և լաոսերեն լեզուներին։

  • 1995—1999 թվականներին՝ Սինգապուրում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդական
  • 1999—2004 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երկրների երկրորդ դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2004—2005 թվականներին՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների դեպարտամենտի և Ռուսաստանի ԱԳՆ Համաասիական խնդիրների տնօրենի տեղակալ։
  • 2005 թվականի ապրիլի 14-ից—2010 թվականի հունիսի 15-ը՝ Մալայզիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2005 թվականի ապրիլի 14-ից—2009 թվականի հուլիսի 31-ը՝ Բրունեյում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[3]։
  • 2010—2012 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

2012 թվականի օգոստոսի 24-ից—2017 թվականի օգոստոսի 21-ը՝ Շրի Լանկայում և Մալդիվյան Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[4][5][6]։

Ամուսնացած է։ Ունի որդի։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1999 թվականի հունիսի 17)[7]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2008 թվականի ապրիլի 23)[8]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2015 թվականի մայիսի 29)[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 14.04.2005 г. № 422 "О назначении Карчавы А.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Малайзии"
  2. Указ Президента Российской Федерации от 15.06.2010 г. № 731 "О Карчаве А.А."
  3. Указ Президента Российской Федерации от 14.04.2005 г. № 423 "О назначении Карчавы А.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Государстве Бруней-Даруссалам по совместительству"
  4. Указ Президента Российской Федерации от 24.08.2012 г. № 1210 "О назначении Карчавы А.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Демократической Социалистической Республике Шри-Ланка"
  5. Указ Президента Российской Федерации от 24.08.2012 г. № 1211 "О назначении Карчавы А.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Мальдивской Республике по совместительству"
  6. Официальное опубликование правовых актов в электронном виде
  7. Указ Президента Российской Федерации от 17.06.1999 г. № 785 "О присвоении дипломатических рангов"
  8. Указ Президента Российской Федерации от 23.04.2008 № 546 «О присвоении дипломатических рангов»
  9. Указ Президента Российской Федерации от 29.05.2015 № 275 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]