Ալեքսանդր Զախլեստին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Զախլեստին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 7, 1979(1979-07-07)[1] (44 տարեկան)
Ծննդավայր Կիրով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 180 սմ
Դիրք պաշտպան, կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999—2005 Ռուսաստան Դինամո (Կիրով) 215 (27)
2006—2007 Ռուսաստան Սադովիկ 56 (1)
2008 Ռուսաստան Վոլգա (Ուլյանովսկ) 22 (1)
2009 Ռուսաստան Սոկոլ Սարատով 29 (2)
2010 Ռուսաստան Դինամո 25 (0)
2011—2014 Ռուսաստան Չելյաբինսկ 82 (0)
2014—2017 Ռուսաստան Դինամո (Կիրով) 67 (1)
2018—մ․հ․ Ռուսաստան Ֆակել (Կիրով) սիր.
2018—մ․հ․ Ռուսաստան Դիկիե Լիսի 7(6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդր Սերգեևիչ Զախլեստին (ռուս.՝ Александр Сергеевич Захлестин, հուլիսի 7, 1979(1979-07-07)[1], Կիրով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, մարզիչ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրովի «Շիննիկ» մարզադպրոցի սան է։ 20 տարեկանում սկսել է պրոֆեսիոնալ կարիերան տեղի «Դինամո» ակումբում, որտեղ անցկացրել է կարիերայի մեծ մասը։ Ընդհանուր առմամբ բոլոր ակումբներում Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 307 խաղ և խփել 28 գոլ։ Վերջին ժամանակներում եղել է թիմի ավագ[2]։ Երեք մրցաշրջան խաղացել է առաջին դիվիզիոնում՝ հանդես գալով «Սադովիկ» (Ստեռլիտամակ) և Ուլյանովսկի «Վոլգա» ակումբներում։ Դրանից հետո խաղացել է Սարատովի Սոկոլ և Չելյաբինսկի «Չելյաբինսկ» ակումբներում։

2018 թվականին դարձել է «Ֆակել» (Կիրով) ակումբի խաղացող մարզիչ[3]։ 2019 թվականին դարձել է «Ֆանկոմ» ակումբի գլխավոր մարզիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]