Ալբերտ Օհանյան
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հայաստան | |||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 14, 1993[1] (30 տարեկան) | |||||
Ծննդավայր | Երևան, Հայաստան | |||||
Դիրք | դարպասապահ | |||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 2010: |
Ալբերտ Օհանյան (մայիսի 14, 1993[1], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականում (մինչև 19 տարեկան) և Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Օհանյանը «Փյունիկ» ֆուտբոլային դպրոցի սան է։ Ինչպես ակումբի սաների մեծամասնությունը, Օհանյանը ևս իր մասնագիտական ճանապարհը սկսել է երիտասարդական ակումբներից։ Առաջին անգամ հայտնվել է 2010 թվականին Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող «Փյունիկ-2» ֆուտբոլային ակումբի կազմում։ Հաջորդ մրցաշրջանում ևս Օհանյանը հանդես է եկել «Փյունիկ-2»-ի կազմում, բայց մրցաշրջանի ընթացքում պարբերաբար ներառվել է հիմնական թիմում։ Սակայն Օհանյանի մոտ բացի խաղին հայտագրվելուց, ուրիշ ոչինչ չէր ստացվում։
Մրցաշրջանի ավարտից հետո երկու դարպասապահներից մեկը՝ Կարեն Իսրայելյանը, լքում է ակումբը[2]։ Օհանյանը դառնում է Արսեն Պետրոսյանից հետո «Փյունիկ»-ի երկրորդ դարպասապահը։ Չտեսնելով մրցակցություն՝ Պետրոսյանը սկսում է խաղերին պարբերաբար սխալներ թույլ տալ, որոնք հանգեցնում են գոլերի բացթողման։ Պետրոսյանի հանդեպ վստահությունը նվազում է, և խաղերին սկսում են պարբերաբար դարպասապահ կանգնեցնել Ալբերտ Օհանյանին։ Մայիսին «Փյունիկ»-ը չեղարկում է Պետրոսյանի հետ պայմանագիրը, և Օհանյանը դառնում է հիմնական դարպասապահ։ Աննկատելի անցկացրած խաղերից հետո 2012 թվականի օգոստոսին Օհանյանը տեղը զիջում է գործընկերոջը՝ Գոռ Մանուկյանին։ Մեկ ամիս անց նորից դուրս է գալիս դաշտ և կրկին թույլ է տալիս սխալներ, որոնք բերում են պարտության և առաջնությունում միավորների կորստի[3]։ Այդ շրջանում ակումբում հայտնվում է Տիգրան Կանդիկյանը, որը ավելի է մեծացնում մրցակցությունը։ Ներկայումս երեք դարպասապահներն (Մանուկյան, Օհանյան և Կանդիկյան) էլ, միմյանց փոխարինելով, դուրս են գալիս դաշտ։
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի աշնանը հավաքականի պատանեկան գրասենյակի մարզիչները Օհանյանին հրավիրում են իրենց ակումբ։ 2011 թվականի հոկտեմբերի 21-ին Օհանյանը նորամուտ է կատարել Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքական՝ հանդես գալով սլովակ պատանիների դեմ խաղում։ Խաղալով ամբողջ խաղը՝ Օհանյանը դարպասներից գնդակը դուրս է բերում միայն մեկ անգամ, բայց այնուամենայնիվ հայկական ակումբը տոնում է հաղթանակ՝ 2:1 հաշվով[4]։ Ընդհանուր առմամբ անցկացրել է 5 խաղ և բաց թողել 10 գնդակ։
2012 թվականի ամռանը տեղի է ունեցել Օհանյանի նորամուտը պատանեկան հավաքական։ Հունիսի 12-ին խաղացում է Անդորրայի հավաքականի դեմ։ Խաղն ավարտվում է 4:1 հաշվով՝ հայկական թիմի հաղթանակով, իսկ Օհանյանը բաց է թողնում մի գնդակ[5]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013/2014 թվականների Հայաստանի ֆուտբոլի գավաթի մրցանակակիր
Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Մրցաշար | Գավաթներ | Եվրոգավաթներ | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Փյունիկ 2 ՖԱ | 2010 | 3 | -? | - | - | - | - | 3 | -? |
2011 | ? | -? | - | - | - | - | ? | -? | |
Ընդամենը | 3 | -? | — | — | — | — | ? | -? | |
Փյունիկ | 2011 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
2012/13 | 16 | -21 | 0 | 0 | 2 | -4 | 18 | -25 | |
Ընդամենը | 16 | -21 | 0 | 0 | 2 | -4 | 18 | -25 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 19 | -21 | 0 | 0 | 2 | -4 | 21 | -25 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Договор с Кареном Исраеляном расторгнут» (ռուսերեն). Armsport.am. 08.01.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 07.04.2012-ին.
- ↑ «Протокол матча «Гандзасар» — «Пюник»» (ռուսերեն). Soccerway.com. 05.10.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 27.10.2012-ին.
- ↑ «Протокол матча Словакия (до 19) — Армения (до 19)» (անգլերեն). Soccerway.com. 21.10.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 27.10.2012-ին.
- ↑ «Протокол матча Армения (до 21) — Андорра (до 21)» (անգլերեն). Soccerway.com. 12.06.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 27.10.2012-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Профиль на официальном сайте ФФА (ռուս.)
- Профиль на footballdatabase.eu (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)