Ալբերտ Բորզենկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Բորզենկով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 3, 1973(1973-01-03)[1] (51 տարեկան)
Ծննդավայր Կուրսկ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ավանգարդ (Կուրսկ)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ավանգարդ (Կուրսկ) 8 (0)
1992 Ռուսաստան Դրուժբա (Բուդյոննովսկ)]] 34 (6)
1993-1995 Ռուսաստան Դինամո (Ստավրոպոլ) 83 (5)
1994  Ռուսաստան Դինամո-2 (Ստավրոպոլ) 1 (0)
1996-2000 Ռուսաստան Ռոտոր 103 (1)
1997-1999  Ռուսաստան Ռոտոր-2 6 (0)
2000 Ռուսաստան Սոկոլ 33 (2)
2001-2002 Ռուսաստան Ռոտոր 59 (4)
2003-2004 Ռուսաստան Սոկոլ 76 (6)
2005-2006 Ռուսաստան Տոմ 33 (1)
2006 Ռուսաստան Շիննիկ 0 (0)
2007 Ռուսաստան Ավանգարդ (Կուրսկ) 20 (0)
2007-2008 Ռուսաստան Սիբիր 11 (0)
2008-2010 Ռուսաստան Ավանգարդ (Կուրսկ) 66 (1)
2011-2012 Ռուսաստան Դինամո (Կոստրոմա) 33 (1)
Ազգային հավաքական
1994-1995 Ռուսաստան Ռուսաստան (օլիմպ․) 6 (0)
1998 Ռուսաստան Ռուսաստան 1 (0)
Մարզչական կարիերա
2013 Ռուսաստան Դոլգոպրուդնի-2
2013 Ռուսաստան Դոլգոպրուդնի մարզիչ
2014 Ռուսաստան Ֆակել մարզիչ
2015-2016 Ռուսաստան Ավանգարդ-Մ (Կուրսկ)
2016 Ռուսաստան Չայկա (Պեսչանկոպսկոե)
2017-մ. հ. Ռուսաստան Ավանգարդ (Կուրսկ) մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալբերտ Վալենտինովիչ Բորզենկով (ռուս.՝ Альберт Валентинович Борзенков, հունվարի 3, 1973(1973-01-03)[1], Կուրսկ, ԽՍՀՄ[2]), խորհրդային ռուս ֆուտբոլիստ (պաշտպան), մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով զբաղվել սկսել է Կուրսկում (մարզիչ՝ Սերգեյ Վիկտորովիչ Վյալիխ)։ Առավել հայտնի է Վոլգոգրադի «Ռոտորում» իր ելույթներով, որի կազմում անցկացրած յոթ տարվա ընթացքում (1996-2000, 2001-2002 թվականներ) երկու անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության մրցանակակիր, մասնակցել Ինտերտոտոյի գավաթի և ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկություններին։ Հանդես է եկել նաև Կուրսկի «Ավանգարդ», Բուդյոննովսկի «Դրուժբա», Ստավրոպոլի «Դինամո», Սարատովի «Սոկոլ», «Տոմ», «Սիբիր» ակումբներում։

Ռուսաստանի առաջնության բարձրագույն լիգայում ընդհանուր առմամբ անցկացրել է 242 խաղ՝ խփելով 7 գոլ (մեկ հանդիպման արդյունքը, որին մասնակցել է Բորզենկովը, չեղյալ է հայտարարվել)։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի օլիմպիական հավաքականի կազմում 1994-1995 թվականներին մասնակցել է 6 խաղի։ Ռուսաստանի հավաքականի կազմում իր միակ հանդիպումն անցկացրել է 1998 թվականի մայիսի 30-ին՝ փոխարինման դուրս գալով Վրաստանի դեմ խաղում (1:1, 30 րոպե)։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 1997 («Ռոտոր»)
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 1996 («Ռոտոր»)
  • Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջին տեղ – 2000 («Սոկոլ»)
  • Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի կենտրոնական տարածաշրջանի հաղթող – 2009 (Կուրսկի «Ավանգարդ»)
Անձնական
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (1) – № 3 (1996)
  • ՊՖԼ գավաթի խաղարկության լավագույն պաշտպան – 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. СЕЛЕКЦИЯ: Высший дивизион. Ротор-1998, «Спорт-Экспресс», 12.03.1998