Ալբանական ուղղագրության կոնգրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբանական ուղղագրության կոնգրես
Տեսակիրադարձություն
Երկիր Ալբանիա
ԿարգախոսՄեկ ազգ, մեկ լեզու

Ալբանական ուղղագրության կոնգրես, (ալբ․՝ Kongresi i Drejtshkrimit të Gjuhës Shqipe, լեզվաբանական միջոցառում, որը տեղի է ունեցել 1972 թվականին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։ Այն առաջին անգամ սահմանել է ալբաներենի միասնական ուղղագրական կանոնները, որոնք կիրառվում են մինչ օրս[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբաներենի միասնական ուղղագրական կանոնների ստեղծման ջանքերը սկսվել են 1916 թվականին Շկոդերի Գրական հանձնաժողովի գործունեությամբ, որը նպատակ ուներ հիմնականում ստեղծել գրական չափանիշ և հաստատել ապագա ուղղագրական կանոնների «հնարավորինս հնչյունական» մոտեցումը[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ալբանիայի և ալբանացիներով բնակեցված հարակից շրջանների միջև եղած տարբերություններն ու տարաձայնությունները տեսանելի էին դառնում։ Պրիշտինայի համալսարանի հիմնադրմամբ և Հարավսլավիայում ալբանական գրականության տարածմամբ ուղղագրական կանոնների միավորումը վճռորոշ դարձավ։ Ստանդարտացման ուղղությամբ լուրջ փորձեր արվեցին 60-ական թվականներին՝ սկսած «Alvanisht e drejtshkrimit të shqipes» (ալբաներենի ուղղագրության կանոններ) հրապարակումից՝ Տիրանայի համալսարանի և Անդրոկլի Կոստալարիի գլխավորած Լեզվաբանության և գրականության ինստիտուտի համատեղ նախագծի միջոցով[3]։

1968 թվականին Պրիշտինայում տեղի ունեցավ գիտաժողով՝ Պրիշտինայի լեզվաբանական կոնֆերանսը (Konsulta gjuhësore e Prishtinës), որտեղ մինչ այսօր Ալբանիայում օգտագործվող գրական չափանիշը, որը հիմնված էր տոսկի ալբանական բարբառի վրա, ընդունվեց Հարավսլավիայի ալբանացիների կողմից՝ ղեգերի բարբառի հաշվին[2][4]։

Կոնգրեսը կարևոր իրադարձություն էր ալբանական լեզվի պատմության մեջ[5]։ Ալբանական լեզվի ինքնության համար վճռորոշ նշանակություն ունեցավ ուղղագրության միավորումը։ Մեծ հաջողություն համարվեց Հարավսլավիայում հիմնված գրականության և մամուլի ընդգրկումը Տիրանայի լեզվական իշխանությունների հովանու ներքո[6]՝ այդպիսով նպաստելով ալբանական միասնական ինքնության ամրապնդմանը։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ուղղագրական չափորոշիչների որոշման տակ ստորագրել են համագումարի հետևյալ նշանավոր մասնակիցները[7]

  • Թոմա Դելիանա, Ալբանիայի Կրթության և մշակույթի նախարար
  • Անդրոկլի Կոստալարի, Ալբանիայի լեզվաբանության և գրականության ինստիտուտի տնօերն
  • Մահիր Դոմի, լեզվաբան և մանկավարժ, Լեզվաբանության և գրականության ինստիտուտի քերականության և բարբառագիտության բաժինների վարիչ։
  • Էքրեմ Քաբեջ, լեզվաբան և ալբանագետ
  • Իդրիզ Աջետի, Պրիշտինայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան։
  • Դիմիտեր Շուտերիքի, Ալբանիայի գրողների և նկարիչների լիգայի նախագահ.
  • Ալեքս Բուդա, պատմաբան
  • Ռեքհեփ Քոսջա, Պրիշտինայի ալբանագիտության ինստիտուտի տնօրեն
  • Շաբան Դեմիրաջ, Shaban Demiraj, կազմակերպչական հանձնաժողովի անդամ, Տիրանայի համալսարանի լեզվաբանության ամբիոնի տնօրեն։
  • Ալի Աբդիհոքա, գրող և Naim Frashëri հրատարակչության տնօրեն
  • Ջուզեպպե ՖերարիGiuseppe Ferrari, աստվածաբան և իտալա-ալբանական կաթոլիկ եկեղեցու քահանա, ալբաներեն լեզվի մանկավարժ Բարիի համալսարանում։
  • Բեդրի Դեդջա, Ալբանիայի կրթության և մշակույթի փոխնախարար.
  • Դրիտերո Ագոլլի, գրող
  • Դիմիտեր Սամարա, Ալբանիայի լեզվաբանության և գրականության ինստիտուտի լեզվաբան։
  • Ֆաթմիր Գջաթա, գրող
  • Իսա Բաջինքա, Պրիշտինայի փիլիսոփայության ֆակուլտետի ալբաներենի մանկավարժ։
  • Իսմայիլ Կադարե, գրող
  • Ջակով Խոխա, գրող
  • Ջորգո Բուլո, Ալբանիայի լեզվաբանության և գրականության ինստիտուտի ալբանական գրականության պատմաբան։
  • Կոչո Բիհիկու, Ալբանիայի լեզվաբանության և գրականության ինստիտուտի փոխտնօրեն.
  • Լասգուշ Փորադեցի, բանաստեղծ
  • Լիազար Սիլիքի, բանաստեղծ
  • Օսման Միդերիզի լեզվաբան և վաստակավոր մանկավարժ
  • Պետրո Յանուրա, Սկոպյեի համալսարանի ալբաներեն լեզվի ամբիոնի տնօրեն, Flaka e vëllazërimit թերթի նախկին գլխավոր խմբագիր և Սկոպյեի Jehona թերթի գլխավոր խմբագիր։
  • Ստերժո Սպասսե, գրող
  • Շևքեթ մուսարաջ, գրող
  • Ղևաթ Լիոշի, Ալբանիայի լեզվաբանության և գրականության ինստիտուտի լեզվաբան։
  • Զիհնի Սաքո, Ալբանիայի բանահյուսության ինստիտուտի տնօրեն։
  • Բեսիմ Բոքշի Կոսովոյի Գյակովայի բարձրագույն մանկավարժական ինստիտուտի տնօրեն[8]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Academy of Sciences of the PSR of Albania, Institute of History (1988), The History of the socialist construction of Albania, 1944-1975, Tirana: "8 Nënorti" Pub. House, էջ 324, OCLC 22785544
  2. 2,0 2,1 Linda Mëniku; Héctor Campos (2011), Discovering Albanian I Textbook, University of Wisconsin Press, էջ xii, ISBN 9780299250843, OCLC 682895095
  3. Rregullat e drejtshkrimit të shqipes : projekt
  4. Leonard Newmark; Philip Hubbard; Peter R. Prifti (1982), Standard Albanian : a reference grammar for students, Standard Albanian : a reference grammar for students, էջ 8, ISBN 9780804711296, OCLC 8417661
  5. Peter Prifti (1989), «PIPA'S CRITIQUE OF UNIFIED LITERARY ALBANIAN», The South Slav Journal, Dositey Obradovich Circle, 12–13: 12, ISSN 0141-6146, OCLC 6687185
  6. Robert Elsie (2010), Historical Dictionary of Albania, Historical Dictionaries of Europe (2 ed.), Scarecrow Press, էջ xli, ISBN 9780810861886
  7. Kastriot Myftaraj (2012 թ․ հուլիսի 30), Biografia e fshehur e delegatëve të Kongresit të Drejtshkrimit të vitit 1972 [The hidden biography of the delegates of the Congress of Orthography of 1972] (ալբաներեն), Telegraf, էջեր 10–11, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 12-ին
  8. Ndërron jetë akademik Besim Bokshi, varrimi të dielën në orën 17 [The academic Besim Bokshi died, the funeral on Sunday] (ալբաներեն), Koha, 2014 թ․ օգոստոսի 16, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին, Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին