Ալբանական ավանդական հանդերձանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալբանական ավանդական հանդերձանք, Ալբանական ավանդական հագուստեղենը ներառում է հագուստի 200 տեսակ Ալբանիայում և ալբանացիներով բնակեցված տարածքում։ Ալբանացիների զգեստները հաճախ զարդարված են խորհրդանշական հին ծագում ունեցող տարրերով՝ նման արևի, ասեղի, լուսինների, աստղերի և օձերի[1]։ Ալբանիայի գրեթե ամեն շրջան ունի սեփական ավանդական հանդերձանքը կանացի հագուստի՝ բերելով յուրահատուկ գունագեղ մանրամասներ։ Գործարանները հագուստներ են պատրաստում ջուլհակային հաստոցների կողմից հյուսված կտորներից։ Այժմ շատ պահպանողական տղամարդիկ և կանայք հատկապես հյուսիսում իրենց առօրյա կյանքում կրում են ավանդական հագուստներ, իսկ հարավում կանայք սովորաբար հագնվում են ամբողջովին սև հանդերձանք։ Ավանդական ալբանական հագուստեղենը, պարերը և ֆոլկլորը ցուցադրվել է մի քանի փառատոներում՝ ներառյալ Գջիոքեստրի Ազգային ֆոլկլորի փառատոնը՝ Գջիոքեստրում, Սոֆրա Դարանդեն՝ ամեն հունիսին Բայրամ Գուրիում, Օդա Դեբրանեն՝ Պեշկոպիում, Լոգու Բջեշկեվեն ամեն օգոստոսին Կելմենտում։ Չամ Պարի փառատոնը Սարանդայում և ուրիշ փառատոներ ալբանական տարբեր քաղաքներում։ Այսօվա ալբանական հագուստեղենը նույնն է, ինչ որ եվրոպական մյուս քաղաքներինը։

Գլխարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելեշը Հյուսիսային Ալբանիայի, Կոսովոյի, Մոնտենեգրոյի, Մակեդոնիայի ալբանական բնակչության կողմից օգտագործվող գլխարկ է։ Գլխարկի այս տեսակը նման է եթե ոչ նույնական անտիկ հունական ազատության գլխարկ կոչվածին։ Կենտրոնական Ալբանիայում (Տիրանա, Դուրաս, Կավաջադա) այն կոնաձև է, իսկ հյուսիսային Ալբանիայում և Կոսովոյում` կլոր։

Ալբանական գլխարկ (Ֆրենչ)[2]` գործածված 15-18 դարերում[3] և անմահացած գեղանկարչության մեջ։

Էքսհամանդան[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգեստ, որը կրում են ալբանացի տղամարդիկ Ալբանիայում, Կոսովոյում, Մակեդոնիայի Հանրապետությունում, Մոնտեգրոյում, Սերբիայում և իտալական գյուղերում։

Բրեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական գոտիներ, որ կրում են ալբանացի տղամարդիկ Ալբանիայում, Կոսովոյում, Մակեդոնիայի Հանրապետությունում, Մոնտեգրոյում, Սերբիայում և իտալական գյուղերում։

Գորեփ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական գուլպաներ, որ հագնում են ալբանացի տղամարդիկ Ալբանիայում, Կոսովոյում, Մակեդոնիայի Հանրապետությունում, Մոնտեգրոյում, Սերբիայում և իտալական գյուղերում։

Օրինգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական կոշիկներ որ հագնում են ալբանացի տղամարդիկ Ալբանիայում, Կոսովոյում, Մակեդոնիայի Հանրապետությունում, Մոնտեգրոյում, Սերբիայում և իտալական գյուղերում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆրա Դարանդեի փառատոն
Զգեստներ Դիբրայից
Կենտրոնական Ալբանիայի կանացի հագուստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Leyla Belkaid (2013), "Albania", in Jill Condra, Encyclopedia of National Dress: Traditional Clothing Around the World I, ABC-CLIO, p. 16, ISBN 978-0-313-37636-8
  2. de La Curne de Sainte-Palaye, Jean-Baptiste (1875). Dictionnaire historique de l'ancien langage françois (in French). Champion (T. 01-09). pp. 316–.
  3. Anamali, Skënder (2002). Historia e popullit shqiptar në katër vëllime (in Albanian) I. Botimet Toena. p. 300. OCLC 52411919