Ալարոյի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալարոյի ամրոց
կատ.՝ Castell d'Alaró
իսպ.՝ Castillo de Alaró
Նկարագրություն
Տեսակհուշարձան և rock castle?
Վարչական միավորԱլարո[1]
Երկիր Իսպանիա[1]
ԻրադարձություններSiege of Alaró? և Siege of Alaró?
Քարտեզ
Քարտեզ
 Castell d'Alaró Վիքիպահեստում

Ալարոյի ամրոց (կատ.՝ Castell d'Alaró, իսպ.՝ Castillo de Alaró), պաշտպանական կառույց Իսպանիայի Մալյորկա կղզու արևմտյան կողմում՝ Ալորա քաղաքում, որ գտնվում է Պալմա դե Մայորկա և Ինկա քաղաքների միջև։ Տեղակայված է ժայռի գագաթին՝ ծովի մակարդակից 822 մետր բարձրության վրա[2]։

1931 թվականի հունիսի 3-ին Սան Միգելի ամրոցը հայտարարվել է մշակութային հուշարձան և ստացել է RI-51-0000415 գրանցման համարը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալարոյի ամրոցը Մալյորկա կղզու երեք ամրոցներից մեկն է, որոնք նախկինում մաս են կազմել մեկ պաշտպանական համակարգի, որն իր ռազմավարական հարմար դիրքի շնորհիվ թույլ էր տալիս արագ նկատել մոտեցող թշնամուն։

Ալարոյում ամրոց եղել է դեռ արաբական տիրապետության ժամանակ։ Ամրոցը եղել է անմատչելի, և արաբ զորահրամանատարը ամբողջ երկու տարի դիմացել է ամրոցում այն բանից հետո, երբ Մայորկա կղզին գրավվել է քրիստոնյաների կողմից։ Ամրոցը հանձնվել է միայն ուտելիքի պաշարի վերջանալուց հետո։

1285 թվականին Մայորկայի անկախության համար պայքարող երկու մարտիկներ՝ Խայմե II թագավորի ասպետներ Կաբրիտն ու Բասան պաշտպանել են ամրոցն Արագոնի Ալֆոնսո III թագավորի զորքերից։ Սակայն թագավորի զորքերն ի վերջո ներխուժել են ամրոց, և երկու մարտիկները կենդանի այրվել են թագավորի հրամանով։ Այդ դաժան մահապատիժը թագավորի վրեժն էր այն բանի համար, որ ասպետները, նմանեցնելով Ալֆոնսո թագավորի անունն ու այդ տարածքում հանդիպող «անֆոս» ձկան անունը, գոռացել են. «Ինձ դուր է գալիս, թե ինչպես է խորոված մեր անֆոսը»։

14-15-րդ դարերում Ալարոյի ամրոցն աստիճանաբար անկում է ապրել, թեև մինչև 1741 թվականն ամրոցում տեղակայված է եղել մեկ ռազմական կայազոր։ 18-րդ դարի կեսերից ամրոցն օգտագործվել է միայն կրոնական նպատակներով. դեռ 1622 թվականին ամրոցի կողքին կառուցվել էր մատուռ։

Ներկայում պահպանվել են ամրոցի հինգ աշտարակներն ու դարպասները։ Ամրոցի գլխավոր աշտարակը հասարակության շրջանում հայտնի է որպես Կոնստիպադոր, իսկ մյուսը կոչվում է Տորե դե լա Կուևա կամ Մավրերի բանտ։ Այդ աշտարակի տակ գտնվում է Սանտ Անտոնիի քարանձավը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Castell d'Alaró». mallorcaweb.com. Վերցված է 18 սեպտեմբերի, 2016-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ibn Amira Al Mahzumi. Presidència de Govern de les Illes Balears i Edicions UIB (ed.) / Guillem Rosselló Bordoy i Nicolau Roser Nebot (trad.). Kitab tarih Mayurqa. Crònica àrab de la Conquesta de Mallorca, novembre 2008. D.L. PM 1839-2008. ISBN 978-84-8384-069-6. OCLC 804491841.
  • Mancomunitat des Raiguer Guia Patrimonial del Raiguer, 2007.
  • Associació de Voluntaris del Castell; Associació Cultural Al Rum Un castell de records: crònica fotogràfica d'Alaró i el seu castell [Alaró], 2006.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալարոյի ամրոց» հոդվածին։