Ալադաղ (լեռնաբազուկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալադաղ (այլ կիրառումներ)
Ալադաղ
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԿարսի մարզ (Թուրքիա)
Բարձրությունը ծովի մակարդակիցմոտ 1300 մետր

Ալադաղ, լեռնաբազուկ Հայկական լեռնաշխարհում, Կարս գետի ակունքի շրջանում, Սարիղամիշ գյուղաքաղաքից մոտ 20-25 կմ հարավ-արևելք։ Կազմում է իր ուռուցիկ մասով դեպի հարավ ուղղված մի փոքր աղեղ, անտառներից զուրկ է, ջրբաժան է Արաքս և Կարս գետերի միջև, բարձրությունը մոտ 1300 մ, ունի հրաբխային ծագում։ Ոմանք շփոթում են Արածանիի ակունքներում գտնվող Ալադաղի լեռների հետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 57 — 992 էջ։