Աիլտոն Ֆեռեյրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աիլտոն Ֆեռեյրա
պորտ.` Ailton Ferreira Silva
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 16, 1995(1995-03-16)[1][2] (29 տարեկան) կամ մայիսի 16, 1995(1995-05-16) (28 տարեկան)
Ծննդավայր Լաուրու դի Ֆրեյտաս, Իտամարաժու, Բրազիլիա
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Շտուտգարտ
Համար 29
Պատանեկան կարիերա
2010-2013 Բրազիլիա Ֆլումիենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2017 Բրազիլիա Ֆլումիենսե 2 (0)
2015-2016   Ադրբեջան Նեֆտչի Բաքու 32 (3)
2016-2017   Պորտուգալիա Էշտորիլ-Պրայա 18 (0)
2017-ներկա Գերմանիա Շտուտգարտ 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 28, 2017:

Աիլտոն Սիլվա Ֆեռեյրա (պորտ.` Ailton Ferreira Silva, մարտի 16, 1995(1995-03-16)[1][2] կամ մայիսի 16, 1995(1995-05-16), Լաուրու դի Ֆրեյտաս, Իտամարաժու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, ձախ պաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Շտուտգարտ»-ի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերան Ֆեռեյրան սկսել է բրազիլական «Ֆլումիենսե»-ի կազմում։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2013 թվականի հոկտեմբերի 12-ին` Բրազիլիայի առաջնության շրջանակներում կայացած «Գրեմիո»-ի դեմ խաղում։ Թիմի կազմում 2013/14 մրցաշրջանի ընթացքում բրազիլացին մասնակցել է 2 հանդիպման։

2015/16 մրցաշրջանում Աիլտոն Ֆեռեյրան վարձավճարով հանդես է եկել ադրբեջանական «Նեֆտչի Բաքու» ֆուտբոլային ակումբի կազմում։

2016 թվականին վարձակալական հիմունքներով ֆուտբոլիստը տեղափոխվել է «Էշտորիլ-Պրայա», որի կազմում հանդես է եկել մեկ մրցաշրջան` մասնակցելով 18 հանդիպման։

2017 թվականի հուլիսի 1-ին Աիլտոն Ֆեռեյրան տեղափոխվել է գերմանական «Շտուտգարտ»[3]։ Տրանսֆերը արժեցել է 1 միլիոն եվրո[4], իսկ ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր[5]։

Վիակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Նեֆտչի Բաքու (վարձավճար) 2015/16 Պրեմիեր Լիգա 32 3 5 0 2 0 0 0 39 3
Էստորիլ (վարձավճար) 2016/17 Պրիմեիրա Լիգա 18 0 4 1 1 0 0 0 23 1
Շտուտգարտ 2017/18 Բունդեսլիգա
Կարիերայի արդյունք 40 3 9 1 1 0 2 0 0 0 62 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Ailton transferido para o Estugarda» (պորտուգալերեն). G.D. Estoril Praia. 2017 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  4. «VfB sign Ailton Ferreira Silva». VfB Stuttgart. 2017 թ․ հուլիսի 18. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  5. «Ailton unterschreibt beim VfB bis 2021». kicker Online (German). 2017 թ․ հուլիսի 18. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աիլտոն Ֆեռեյրա» հոդվածին։