Ազգային ժողովրդավարների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային ժողովրդավարների միություն
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան
ԱռաջնորդԱրշակ Սադոյան
Հիմնադրված2001 թվական
ՇտաբԵրևան

Ազգային ժողովրդավարների միություն, որը հայտնի է նաև որպես Ազգային Դեմոկրատների դաշինք, հայկական քաղաքական կուսակցություն[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային ժողովրդավարների դաշինքը հիմնադրվել է 2001 թվականի մայիսի 19-ին Արշակ Սադոյանի կողմից։ Սադոյանը նախկինում եղել է ԱԺՄ անդամ։ Սակայն Սադոյանը լքել է ԱԺՄ-ն, որպեսզի հետագայում ստեղծի սեփական կուսակցությունը[2]։

2003 թվականի մայիսի 25-ին Արշակ Սադոյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Արդարություն» ընտրական կոալիցիայի համամասնական ցուցակով 2003 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Սադոյանը եղել է «Արդարություն» կոալիցիայի անդամ[3]։

Կուսակցությունը հայտարարել է 2012 թվականին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն, ի վերջո, կուսակցությունը չի կարողացել գրանցվել[4]։

Կուսակցությունը որոշել է չմասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ֆինանսական սահմանափակումների պատճառով[5][6]։ 2018 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցությունը հայտարարել է, որ բաց է լինելու այլ կուսակցությունների հետ նոր քաղաքական դաշինք ստեղծելու գաղափարի համար, սակայն Ազգային Դեմոկրատների միությունը, ի վերջո, չի մասնակել[7]։ Կուսակցությունը սատարել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում[8]։

Կուսակցությունը հայտարարել է 2021 թվականին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին «Ազատ Հայրենիք» դաշինքի կազմում մասնակցելու մտադրության մասին[9][10]։ Ընտրությունների արդյունքում դաշինքը հավաքել է ընտրողների ձայների ընդամենը 0,32%-ը՝ չկարողանալով որևէ տեղ գրավել Ազգային ժողովում։ Ներկայումս կուսակցությունը հանդես է գալիս որպես արտախորհրդարանական ուժ։

Արշակ Սադոյանը հայտարարել է իր անհամաձայնության մասին, որ Նիկոլ Փաշինյանը կամ Ռոբերտ Քոչարյանը դառնան վարչապետ[11]։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունն աջակցում է հայկական սփյուռքի առավել ակտիվ ներգրավմանը Հայաստանի տնտեսական զարգացման գործում[12]։ Կուսակցությունը նաև աջակցում է արդիականացված զինված ուժերի զարգացմանը, աշխատավարձերի բարձրացմանը, հայկական Սփյուռքին արտերկրից համապետական ընտրություններում քվեարկելու թույլ տալուն և խրախուսում է Արցախի ինքնորոշումը[11][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արշակ Սադոյանը միացել է «Ազատ Հայրենիք» դաշինքին | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն».
  2. ռ/կ, Ազատություն (2009 թ․ ապրիլի 2). «Արշակ Սադոյանն ընտրվեց իր ստեղծած «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան.
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am.
  4. «Արշակ Սադոյան». www.7or.am.
  5. «Առանց ազգային ժողովրդավարների ընդհանուր բանակի՝ ընտրություններին մասնակցելու ու հաղթելու ռեսուրս չունենք. Արշակ Սադոյան». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. «2007թ. ես ուզում էի լինել ԱԺ-ում, բայց կեղծեցին, դուրս հանեցին. Արշակ Սադոյան». ՀՐԱՊԱՐԱԿ. 2016 թ․ հոկտեմբերի 18.
  7. «Նոր Ընտրական օրենսգիրքը բոլորովին ձեռք չէր տալիս ՀՀԿ-ին. Արշակ Սադոյան». A1Plus. 2023 թ․ հունիսի 7.
  8. «"Armen Sargsyan's candidacy is the best option." Arshak Sadoyan».
  9. LLC, Helix Consulting. ««Ազատ Հայրենիք» դաշինք. Միասնական ուժերով կարող ենք դրական տեղաշարժ ապահովել». www.panorama.am.
  10. ««Իհարկե, կարելի է դուխով գլխարկ դնել, բայց դա չի նշանակում, որ խելք ունեք». Արշակ Սադոյան | Առավոտ - Լուրեր Հայաստանից».
  11. 11,0 11,1 «Ո՛չ Ռոբերտը, ո՛չ նախորդները, ո՛չ Նիկոլը․ Հայաստանում պետք է լինի երրորդ ուժ, որը ո՛չ թալանչի է, ո՛չ էլ հիմար․ Արշակ Սադոյան». 2021 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. «Արշակ Սադոյանը ՀՀ-ն ոտքի կանգնեցնելու հարցում կարևորում է Սփյուռքի հետ սերտ համագործակցություն ապահովելը». armenpress.am.
  13. «Լեգիտի՞մ է արդյոք իր նախընտրական խոստումները չկատարած իշխանությունը. Արշակ Սադոյան». lurer.com. 2023 թ․ հունիսի 7.