Ազգային թատրոն (Միլան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Իտալիա
Գտնվելու վայրըՄիլան
Կայքteatronazionale.it
 Teatro Nazionale (Milan) Վիքիպահեստում

Ազգային թատրոն (Միլան) (իտալ.՝ Il Barclays Teatro Nazionale), թատրոն Միլանում, Իտալիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը բացվել է 1924 թվականին։ Շենքը կառուցվել է ըստ Մաուրո Ռոտայի նախագծի։ «Ազգային թատրոնի» որոշ արդիականացումներ 1979 թվականին իրականացնում է նրա որդին` Ջորդանոն։ Մասնակի վերանորոգումից հետո, թատրոնը 2001 թվականին, գտնվելով Մասսիիմո Ռոմեո Պիպարոյի տնօրինության տակ, փոխում է իր անվանումը` դառնալով «Ventaglio Nazionale»: 2009 թվականին թատրոնն անցնում է «Stage Entertainment Italy» կազմակերպության ենթակայության տակ[1]։ Մյուզիքլների բեմադրության վարձակալության տրամադրման համար շենքում անց է կացվում լուրջ վերակառուցում. փոխվում են բեմի չափսերը, թարմացվում լուսային և ձայնային տեխնիկան, ընդլայնվում բեմի նստատեղերի քանակը` հասցնելով 1500 նստատեղի։ Նաև թարմացվում է թատրոնի մոտ գտնվող Պիեմոնտե հրապարակը, կազմակերպվում է ծառատունկ, տարածքում ավելացվում են քանդակներ և ստորգետնյա ավտոկայանատեղիներ, իսկ թատրոնի և այգու միջև գտնվող հետիոտների ճանապարհը կոչվում է Ջորդանո Ռոտայի անունով։ Նորացված թատրոնի սկզբնական անվանումը «Ազգային թատրոն», բացվում է հոկտեմբերի 24- ին մյուզիկլում «Գեղեցկուհին և հրեշը»[2]։ 2013 թվականի հունիսից թատրոնի անվան մեջ ավելացել է նաև „Barclays“ հավելվածը[3]։

Թատրոնի բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման ամսաթիվ Փակման ամսաթիվ Ներկայացում Ժանր Նշումներ
24.10.2009 31.05.2010 «Գեղեցկուհին և հրեշը» (մյուզիքլ) մյուզիքլ Իտալական առաջնախաղ
24.09.2010 03.04.2011 «Մամմա միա» մյուզիքլ
27.10.2011 29.04.2012 «Գործի՛ր, քույրիկ» մյուզիքլ
18.10.2012 31.01.2013 «Շաբաթ երեկոյան դողէրոցք մյուզիքլ
09.10.2014 28.12.2014 «Կեղտոտ պարեր» մյուզիքլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Company history: Italy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. Stagione 2009 — 2010: La bella e la bestia
  3. Barclays Teatro Nazionale: Storia

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]