Ազատ Եղոյան (քաղաքական գործիչ)
Ազատ Եղոյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան և ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ազատ Մնացականի Եղոյան (մայիսի 9, 1966, Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատ Եղոյանը ծնվել է 1966 թվականի մայիսի 9-ին Աշտարակ քաղաքում։ 1983 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1983-1990 թվականներին սովորել է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում և ստացել ճանապարհաշինարարի մասնագիտություն։ 1990 թվականին ավարտել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը։
1984-1986 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։
1989 թվականին կազմավորել է Գարեգին Նժդեհի անվան ջոկատը։ 1990 թվականին աշխատել է Արտաշատի ճանապարհաշինրարական վարչության Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի շինարարական տեղամասում։ 1991-1996 թվականներին եղել է Երևանի Էրեբունի շրջգործկոմի կազմբաժնի վարիչ։
1992 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրական հանձնաժողովի անդամ։ 1997 թվականին նշանակվել, իսկ 1998 թվականին ընտրվել է Ծաղկաբերդի գյուղապետ։
2000 թվականի հունիսի 18-ին Քաշաթաղի թիվ 33 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]։ Եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուծվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երախտագիտություն» մեդալ (ԱՀ նախագահի թիվ 48-Ա հրամանագիր 04.05.2017 թվական)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Եղոյան Ազատ Մնացականի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «18 հունիսի 2000թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Արխիվացված 2023-08-23 Wayback Machine