Ազատության կամուրջ (Բուդապեշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Ազատության կամուրջ (այլ կիրառումներ)
Picto infobox bridge1.png
Ազատության կամուրջ
Szabadság híd
20130612 Budapest 62.jpg
Տեղանք Բուդապեշտ
Նշանակություն ավտոտրանսպորտային
Հատում է Դանուբ գետը
Երկարություն 333 մետր
Լայնություն 20 մետր
Երթևեկելի գծերի քանակ 2
Շինարարության սկիզբ 1894

Ազատության կամուրջ (հունգ.՝ Szabadság híd), կամուրջ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, Դանուբ գետի վրա։

Կամուրջը ունի 333 մետր երկարություն և 20 մետր լայնություն։ Կամրջի կառուցման ծրագիրը ղեկավարել է Յանոշ Ֆեկետեխազին, շինարարությունը սկսվել է 1894 թվականին և ավարտվել 1896-ին։

1945 թվականին կամուրջը պայթեցվել է գերմանական զորքերի կողմից իսկ հաջորդ տարվա օգոստոսին այն վերականգնվել է։ 2007 թվականին կամուրջը փակվել է վերանորոգման, որը տևել է 15 ամիս։