Ազատագրված Դոն Կիխոտը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատագրված Դոն Կիխոտը
Տեսակկինոնկար
ՌեժիսորՎադիմ Կուրչևսկի
Բեմադրող նկարիչՄարինա Կուրչևսկայա
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն20 րոպե
Թվական1987

Ազատագրված Դոն Կիխոտը, (ռուս.՝ Освобождённый Дон Кихот), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ մեծահասակների համար, որը նկարահանվել է 1987 թվականին։ Վադիմ Կուրչևսկու վերջին մուլտֆիլմն է` ըստ Անատոլի Լունաչարսկու նույնանուն պիեսի մոտիվների։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոն Կիխոտը և իր ուղեկից Սանչո Պանսան հեղինակի կողմից տեղափոխվել են քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջան` ցույց տալու համար, թե ինչպես են փոխվում բարու և չարի վերաբերյալ պատկերացումները խառը ժամանակներում։

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում չի հնչում ոչ մի բառ, բացի հեղինակի նախաբանից, որն ասում է. «Սա տխուր պատմություն է բարի ասպետ Դոն Կիխոտի և իր հավատարիմ զինակից Սանչո Պանսայի, չար հերցոգի և խորամանկ պալատականների, ապստամբած ժողովրդի և այն մասին, թե ինչպես երբեմն Բարությունը կարող է վերածվել անուղղելի Չարության»։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • սցենարի հեղինակներ` Վ. Կերնիկե, Վադիմ Կուրչևսկի
  • ռեժիսրո` Վադիմ Կուրչևսկի
  • բեմադրող նկարիչներ` Արկադի Մելիք-Սարգսյան, Մարինա Կուրչևսկայա
  • օպերատոր` Սերգեյ Խլեբնիկով
  • կոմպոզիտոր` Շանդոր Կալլոշ
  • հնչյունային օպերատոր` Վլադիմիր Կուտուզով
  • մոնտաժող` Նադեժդա Տրեշյովա
  • խմբագիր` Ռաիսա Ֆրիչինսկայա
  • նկարիչ-մուլտիպլիկատորներ` Տատյանա Մոլոդովա, Իրինա Սոբինովա-Կասիլ, Լիդիա Մայատնիկովա, Ռոման Միտրոֆանով, Սերգեյ Կոսիցին, Օլգա Պանոկինա
  • տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են` Վլադիմիր Աբբակումով, Օլեգ Մասաինով, Նինա Մոլեվա, Մարինա Չեսնոկովա, Նատալա Բարկովսկայա, Միխայիլ Կոլտունով, Աննա Վետյուկովա, Վիկտոր Գրիշին, Վալերի Պետրով, Լիլիանա Լյուտինսկայա, Նատալյա Գրինբերդ, Վլադիմիր Կոնոբեև, Ա. Ուտկին, Սվետլանա Զնամենսկայա
  • տնօրեն` Գրիգոր Խմարա
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Masters of Russian Animation Volume 4» մուլտֆիլմերի հավաքածուում։ Հավաքածուի մեջ ներառվել են հետևյալ մուլտֆիլմերը. «Դուռը» (1986), «Տղան տղա է» (1986), «Ազատագրված Դոն Կիխոտը» (1987), «Մարտինկո» (1987), «Ստորգետնյա մեծ պարահանդես» (1987), «Կատուն և ծաղրածուն» (1988), «Կելե» (1988), «Երազ» (1988), «Երկրորդ Ես» (1989), «Ընկերուհին» (1989), «Կվաժդի Կվա» (1990), «Կատուն և Կոն» (1990)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 378—379.
  • Людвига Феофиловна Закржевская Вадим Курчевский. Из серии «Мастера мультипликационного кино». Союз кинематографистов СССР. Всесоюзное бюро пропаганды киноискусства. Москва, 1987. Тираж 40 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]