Ադրբեջանի անկախության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի անկախության թանգարան
ադրբ.՝ İstiqlal Muzeyi
Տեսակպատմական թանգարան
Երկիր Ադրբեջան[1]
ՏեղագրությունԲաքու
ՎայրԱդրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
ՀասցեՆավթագործների պողոտա 123A, Բաքու, Ադրբեջան
Հիմնադրվել էդեկտեմբերի 7, 1919
ՏնօրենՖերիդե Շեմսի[2]
Կայքistiqlalmuzeyi.gov.az
Քարտեզ
Քարտեզ

Ադրբեջանի անկախության թանգարան (ադրբ.՝ Azərbaycan İstiqlal Muzeyi), թանգարան, որտեղ պահվում են ադրբեջանական ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը արտացոլող ցուցանմուշները։ Գտնվում է Բաքվի թանգարանի կենտրոնում[3]։

Ադրբեջանի անկախության թանգարանը հիմնադրվել է 1991 թվականի հունվարի 9-ին։ Այդ ժամանակ թանգարանը ունեցել է ընդամենը 7000 ցուցանմուշ։ Ներկայումս թանգարանում կան ավելի քան 22000 ցուցանմուշներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցանմուշը

Ադրբեջանի առաջին պետական թանգարանը Անկախության թանգարանն էր։ 1919 թվականի դեկտեմբերի 7-ին Անկախության թանգարանը կազմակերպվել էր `Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության խորհրդարանի ստեղծման առաջին տարեդարձի կապակցությամբ։ Թանգարանը գործել է ընդամենը մի քանի ամիս։ 1920 թվականի ապրիլի 27-ին ԲԳԿԲ 11-րդ բանակի ստորաբաժնումները հատել են ԱԺՀ սահմանը և ապրիլի 28-ին Բաքու մտել։ ԱԺՀ դադարել է իր գոյությունը և հռչակվել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽՍՀ)։ Այս իրադարձություններից հետո թանգարանը դադարեց իր գործունեությունը[4]։

Թանգարանը վերականգնել է իր գործունեությունը 1991 թվականին `71 տարի անց։ Անկախության թանգարանը հիմնադրվել է 1991 թվականի հունվարի 9-ին[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Անկախության թանգարանում ցուցադրություն
  3. Ադրբեջանի անկախության թանգարանի կայքը
  4. Ադրբեջանի անկախության թանգարան
  5. Г. Гафарова. История музейного дела в Азербайджане // журнал : Вопросы музеологии. — 2010.