Ադրբեջանի Ազգային կրթական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի Ազգային կրթական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունԲաքու
ԺանրԿրթական
Պատկանում էԱդրբեջանի Հանրապետության կրթության նախարարությունը
ՀասցեNizami küç. 11
Հիմնադրվել է1932
Քարտեզ
Քարտեզ

Ադրբեջանի Հանրապետության Ազգային կրթական թանգարան(ադրբ.՝ Azərbaycan Respublikası Milli Təhsil Muzeyi), Ադրբեջանի կրթության թանգարան[1], որտեղ պահվում է կրթության հետ կապված բազմաթիվ գործեր։ Թանգարանը հիմնադրվել է 1932 թվականին։

Թանգարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1932 թվականի ապրիլի 27-ին՝ Ժողովրդական կոմիսարների խորհրդի թիվ 651 որոշմամբ։ Թանգարանը գտնվում է Բաքվի Նիազի փողոց 11 հասցեում։ 1996 թվականին թանգարանը գրանցվել է Ադրբեջանի կրթության նախարարության մասնավոր թանգարանների ցուցակում։ Թանգարանի նպատակն է նաև հավաքել, պահպանել, ցուցադրել և սերունդներին փոխանցել Ադրբեջանի կրթական մշակութային ժառանգություն հանդիսացող նյութական և հոգևոր արժեքները[2]։ Թանգարանը գտնվում է բարերար, միլիոնատեր Հաջի Զեյնալաբդին Թակիևի առանձնատանը[3]։

Թանգարանն ունի 6 դահլիճ։ Թանգարանի առաջին դահլիճում պահվում են մանկավարժական մտածողության և կրթության պատմությունը արտացոլող փաստաթղթեր և նյութեր։ Երկրորդ դահլիճում ցուցադրվում են 19-րդ և 20-րդ դարի սկզբի կրթությունը արտացոլող փաստաթղթեր և նյութեր։ Երրորդ դահլիճը արտացոլում է 1918-40 թվականների կրթությունը, չորրորդ դահլիճը՝ բարձրագույն և միջին մասնագիտական կրթության զարգացումը, հինգերորդ դահլիճը ներառում է 1941-45, 1946-80 թվականների երեխաների տների, ընդհանուր կրթության, մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեության մասին փաստաթղթեր և նյութեր[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Музей народного образования в Баку». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  2. offical website of the Ministry of Education Republic of Azerbaijan
  3. Ադրբեջանի Հանրապետության Ազգային Կրթական Թանգարան
  4. Ադրբեջանի Հանրապետության Ազգային Կրթական Թանգարան