Ագնես Գերեբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնես Գերեբ
Ծնվել էդեկտեմբերի 20, 1952(1952-12-20)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունAlbert Szent-Györgyi University of Medicine? (1977)
Մասնագիտությունհոգեբույժ, գինեկոլոգ և մանկաբարձ
Ծնողներհայր՝ György Geréb?
ԵրեխաներDániel Herner?

Ագնես Գերեբ (դեկտեմբերի 20, 1952(1952-12-20)[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի գինեկոլոգ, մանկաբարձուհի և հոգեբան։ Նա Հունգարիայի հիվանդանոցներում և տնային ծննդաբերություններին հայրական մասնակցության ընդգրկման ռահվիրան է[2]։ Նա հիմնել է Napvilág ծննդատունը։ Գերեբն օգնել է տան պայմաններում շուրջ 3500 երեխայի լույս աշխարհ գալուն։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնես Գերեբը ծնվել է Հունգարիայի Սեգեդ քաղաքում։ 1977 թվականին ավարտել է Սեգեդի համալսարանը՝ որպես բժշկական գիտությունների դոկտոր։ Ավարտել է մանկաբարձության հատուկ կրթությունը 1982 թվականին։ 1986 թվականին սովորել է Բուդապեշտի Eötvös Loránd համալսարանի հոգեբանության բաժնում։ 1990 թվականին մասնակցել է Լիվերմորի ծննդաբերական կենտրոնում տնային ծննդաբերության մասնագիտական պրակտիկայի 6-ամսյա դասընթացին։ 2005 թվականից Գերեբը վկայագրված մանկաբարձուհի է (Դեբրեցենի համալսարան)։ 2010 թվականին ստացել է մանկաբարձության մագիստրոսի աստիճան Սեմելվեյսի համալսարանի առողջապահական գիտությունների ֆակուլտետի մանկաբարձություն բաժնում (Բուդապեշտ

1977-1994 թվականներին Գերեբը աշխատել է Ալբերտ Սենթ Գեորգիի կլինիկական կենտրոնում, Սեգեդի համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքում՝ որպես մանկաբարձ։ 1994 թվականից նա եղել է Daylight Birth Centre-ի աշխատակից։ 1989 թվականին նա սկսել է անկախ մանկաբարձական պրակտիկա։

Գերեբը Հունգարիայում հիմնել է առաջին և երկրորդ ոչ հիվանդանոցային ծննդաբերությունների կենտրոնները։

1977 թվականին նա սկսեց հայրերին առանց թույլտվության տեղափոխել ծննդատներ, որպես պատիժ նրան վեց ամսով արգելել են զբաղվել բժշկական գործունեությամբ։ Տարիներ անց կլինիկայի ղեկավարը հպարտությամբ հայտարարել է, որ իր ինստիտուտն առաջինն է, որ թույլ է տվել հայրերին ծննդատուն մտնել։

1997 թվականին Գերեբն ընտրվել է Աշոկայի անդամ[3]։

Նա հիմնադրել է Հունգարիայի այլընտրանքային հիմնադրամը (1992), եղել է համահիմնադիր ENCA(Ծննդաբերության ասոցիացիաների եվրոպական ցանց) (1993) և Անկախ մանկաբարձների ասոցիացիա (2008) կազմակերպություններում։ 1996 թվականից մասնակցում է La Leche League International-ի գործունեությանը։

Գերեբի բժշկությամբ զբաղվելու լիցենզիան 3 տարով հետ է կանչվել 2007 թվականին՝ որպես պատիժ 2000 թվականին նորածնի մահվան համար[4], իսկ 2009 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել չկանխամտածված սպանության մեջ՝ կապված ավելի վաղ կատարվծ տնային ծննդաբերության հետ, երբ երեխան մահացել է ծանր ծննդաբերությունից հետո[5]։

Նա ձերբակալվել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Բուդապեշտում։ Նրան սպառնում էր երկարաժամկետ ազատազրկում։ Նրա փաստաբան Անդրեա Պելլեն պնդում էր, որ դատավարության արձանագրությունները կեղծվել են[6]։ Ձերբակալությունը վրդովմունք է առաջացրել ամբողջ աշխարհում՝ տնային ծննդաբերության կողմնակից ակտիվիստների շրջանում[7]։

2010 թվականի նոյեմբերի 23-ին բրիտանական մանկաբարձների թագավորական քոլեջը դատապարտեց Գերեբի կալանավորումը[8]։

2010 թվականի դեկտեմբերի 21-ին Գերեբն ազատվեց բանտից և ենթարկվեց տնային կալանքի[9]։

2011 թվականի մարտի 23-ին նա ստացել է 2 տարվա ազատազրկում։

Գերեբին ներում է շնորհվել 2018 թվականի հունիսի 28-ին Հունգարիայի նախագահի կողմից[10][11]։

Գերեբի առաջինային նպատակն էր պատրաստել անկախ մանկաբարձուհիների, որոնք կարող էին մասնակցել տնային ծննդաբերություններին։ 1993 թվականից պարբերաբար կազմակերպել է տեղեկատվական շաբաթներ գործընկեր մանկաբարձուհիների հետ հղիության, ծննդաբերության թեմաներով։ Ծննդաբերության մասնագետները և ծննդաբերության հետ կապված օգնականները դասախոսություններ են վարել և ղեկավարել խմբային խորհրդատվություններ։ Որպես Alternatal Foundation-ի աշխատանքի մի մաս՝ պարբերաբար դասախոսություններ է կարդացել և միջազգային մասնագետներ հրավիրել Հունգարիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «British Journal Of Midwifery - Clemency for Hungarian homebirth midwife Ágnes Geréb». British Journal Of Midwifery (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
  3. «Official Ashoka Profile for Agnes Gereb». ashoka.org/fellow/agnes-gereb. Ashoka. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. «Eltiltották Geréb Ágnest a szülész foglalkozástól». Origo.hu. 2007 թ․ հոկտեմբերի 26.
  5. «Szabályt sértett a bíróság Geréb Ágnes ügyében». Index.hu. 2010 թ․ փետրվարի 26.
  6. Miklósi, Gábor (2010 թ․ ապրիլի 5). «Rejtélyes hibák Geréb Ágnes tárgyalásának jegyzőkönyvében». index.hu (հունգարերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 6-ին.
  7. Hill, Amelia (2010 թ․ հոկտեմբերի 22). «Hungary: Midwife Agnes Gereb taken to court for championing home births». The Guardian. London.
  8. «RCM condemns treatment of Hungarian midwife - Royal College of Midwives». RCM (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 6-ին.
  9. «Home». freeagnesgereb.com.
  10. «Letöltendő fogházbüntetésre ítélték Geréb Ágnest». hvg.hu (հունգարերեն). 2011 թ․ մարտի 24. Վերցված է 2023 թ․ փետրվարի 6-ին.
  11. «Közlemény dr. Geréb Ágnes kegyelmi kérelméről».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]