Աբրահամ Մելիք-Աղամալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք-Աղամալյան (այլ կիրառումներ)
Աբրահամ Մելիք-Աղամալյան
Ծնվել էանհայտ[1]
Մահացել է1811[1]
Մասնագիտությունհասարակական գործիչ
ԵրեխաներՍահակ Մելիք-Աղամալյան

Աբրահամ Սահակի Մելիք-Աղամալյան (ծննդյան թիվն անհայտ—1811), հասարակական գործիչ, Երևանի հայ ազգաբնակչության մելիք, Կոտայքի գավառում տիրել է մի քանի գյուղերի և մեծ համարում է ունեցել խանական արքունիքում։ Մասնակցել է հայ ազատագրական շարժմանը։ XVIII դարի 80-ական թվականներին Արարատյան նահանգի հայերի անունից Ստեփան Դավթյանի միջոցով դիմել է ռուսական կառավարությանը օգնություն հայցելով պարսկական լծից ազատագրվելու գործում։ 1804 թվականի Երևանյան առաջին արշավանքի ժամանակ Ցիցիանովի և վիրահայերի առաջնորդ Հովհաննես Գեղարդակրի հորդորանքով իրեն ենթակա բնակչության հետ գաղթել է ռուսական սահմանները՝ Փամբակ։ Ռուսական կառավարությունը նրան շնորհել է ազնվականի կոչում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 386.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 386